Ինչ-որ լույս եմ հիշում, այն պայծառ չէր։ Շատ երկար թունել էր՝ տանում էր դեպի անվերջություն։ Ինչքան է հավանականությունը, որ ես այդ թունել չեմ ընկնի՝ որ երջանիկ կլինեմ։ Ուղիղ այնքան, ինչքան մոլորակի մյուս մարդկանց շանսերն են՝ այսինքն 50/50։ Այս աշխարհում, որտեղ բացարձակ բոլորը ձգտում են երջանկության ես մի կաթիլ եմ։ Սև կաթիլը գլորվում է գետի հունով՝ բոլորի հետ։ Հետաքրքիր է, երբևէ կունենամ երազանքներս իրականացնելու հնարավորություն։ Երբ ինձ համար կաևոր մարդիկ կհպարտանան ինձնով և կասեն, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Կբերի՞ ինձ այդ ամենը երջանկության։ Ապակի է հիմա։ Մի հաստ ապակի է իմ առջևում։ Ձեռքս դնում եմ, որ զգամ դրա ետևինը։ Անհասանելի է․․․։ Ապակին շատ հաստ է, այնտեղից այն կողմի մի փոքր լույս է երևում։ Ահա և եկանք ամենասկիզբ։ Ամեն ինչ լավ է։ Քանի մենք կանք և զգում ենք երջանիկ լինելու կարիքը։
Комментариев нет:
Отправить комментарий