воскресенье, 16 декабря 2018 г.

Դա նույնպես դեկտեմբերն է


Եթե ճզմենք մանդարինի կեղևը, ապա կթռնի կպչուն, քաղցր և բուրավետ հյութ՝ դա դեկտեմբերն է:
Եթե տաք թեյը բաժակի մեջ ավելի շուտ է սառչում, սակայն այդքան ցանկանում ես ձգել այդ պահը և շնչել հասմիկի բույրը, եթե ավելի հաճախ ես սուրճ պատրաստում և մի գդալ ավել դարչին ես օգտագործում (հնարավոր է, անգամ իսկական գլինտվեյն պատրաստես)՝ դա դեկտեմբերն է:
Եթե ականջակալներումդ ավել հաճախ է լսվում ինչ-որ հանգիստ և քաղցրահնչյուն երաժշտություն, եթե արդեն մոռացվել են ամառային հիթերը և ցանկանում ես ինչ-որ գործիքային, անգամ ամանորյա երաժշտություն՝ դա դեկտեմբերն է:
Եթե սվիտերները ծածկում են մայկաները, իսկ բրդյա գուլպաներ կրելը դարձել է սովորություն, եթե գլխանոցները գլխին են, իսկ կոշիկները ծանրացել են՝ դա դեկտեմբերն է:
Եթե այդքան ցանկանում ես հիշել, մտքերով վերադառնալ մանկություն, հիշել բարի պատմություններ, նայել հին նկարները՝ դա դեկտեմբերն է:
Եթե քաղցր ավելի շատ ես ցանկանում, եթե ավելի շատ ես  ցանկանում քնել, եթե ավելի հաճախ ես ձեռնոցով քիթդ փակում, եթե շարֆդ հասցնում ես մինչև աչքերդ, եթե գնում ես նոր թեյ, չնայած հինը դեռ չի վերջացել, եթե մտածում ես նվերների մասին, եթե զգում ես արթնացող նախատոնական իրարանցումը շուրջդ՝ դա նույնպես դեկտեմբերն է:
Աղբյուր՝ Это тоже декабрь

Комментариев нет:

Отправить комментарий