Ես Աստղիկն եմ, որ կրթահամալիրում Աստղ դարձավ։
Երբ ինչ-որ բան շատ ես սիրում, ուրիշ ոչինչ աչքիդ չի երեւում, քոնը միակն է ու իդեալականը։ Պաշտելու չափ սիրեցի ուսուցիչներիս՝ Նունե Մովսիսյանին, Հասմիկ Նալբանդյանին, Հերմինե Անտոնյանին, Իռա Ապոյանին... Պաշտեցի դասարանս, բոլորին մեկ առ մեկ։

Դպրոցն ինձ շատ բան է տվել։ Չեմ ասի կարծիք արտահալտել ու ազատ լինել, որովհետեւ, որ ես չասեմ՝ բոլորն էլ կասեն։ Դպրոցը դարձրեց ինձ կայացած ու հաստատակամ մարդ իմ սովորածով, աշխատածով ու ստեղծականությամբ։
Ես 14 տարեկան էի, երբ ամռանը դաստիարակ էի աշխատում կրթահամալիրում ու փոքր եղբորս տարիքի երեխաները ինձ ընկեր Աստղ էին ասում։ Մինչ օրս ես իրենց համար ընկեր Աստղ եմ ու էդ անուշ ապրումներն ու հիշողություններն ինձ իմ կրթահամալիրն է տվել։ Կամ սիրելի տիկին Մարիի հետ գրադարանում աշխատելիս...

Խոսում եմ հինգ լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն եւ իհարկե հայերեն։ Լեզուների հանդեպ սերս դպրոցում է առաջացել իսպաներենի դասընթացներին սիրելի՝ Նարինե Բարսեղյանի միչնորդությամբ։
Ստեղծականությանս համար շնորհակալ եմ Նունե Մովսիսյանին` տարբեր ամսագրեր ստեղծելու ու զարգացնելու համար։ Շնորհակալություն Չարչյան Գագիկին եւ Կարեն Մկրտչյանին` նկարչության մեջ ինձ ոգեւորելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Երաժշտության մեջ էլ կրթահամալիրը ինձ միայնակ չի թողել։ Ավարտել եմ Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի կիթարի բաժինը, այժմ կրթահամալիրի երաժշտական դպրոցում դաշնամուր եմ սովորում՝ 3-րդ դասարան եմ։ Լիլիթ Առաքելյանին եմ շնորհակալ, որ դասերս վերջացնելուն պես առանց պարապելու վազում եմ դաշնամուրի: Շնորհակալ եմ, որ դիմանում է, չի ջղայնանում։
Լավ հիշողություններ ունեմ կապված մեր «Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի» հետ։ Մինչ օրս մտերիմ ենք եւ անդամների հետ, եւ ղեկավար Լուիզա Քեշիշյանի հետ։ Հիմա Ավագ դպրոցի Ազգային երգի, պարի համույթում եմ (ղեկավար` Աննա Երիցյան) ու շարունակելու եմ համույթի անդամ լինել։
Կրթահամալիրը ինձ մեծ ընկերական շրջապատ է տվել։ Ամեն տարի տարբեր խմբեր ենք ձեւավորում ու տարբեր պրոյեկտների ենք մասնակցում։ Այս տարվա վերջում Թելունց Էրիկի հետ հիմնում ենք մեր «Ակտիվ կամավորների» հասարակական կազմակերպությունը, որ էլ ավելի մեծ հասարակական գործունեություն ծավալենք։
Կրթահամալիրը յուրաքանչյուր սովորողի համար հարթակ է ինքնաբացահայտվելու ու ինքնդրսևորվելու համար։ Շատ եւ շատ մրցույթների ու պրոյեկտների առաջարկություններ եղան։ «Բիլայն Արմենիա Gen-Z», Ռոսգոստրախ Արմենիա «Պատանի գործակալների թիմ», Technovation 2018, բարեգործական նկարչական պլեներներ մարզերի դպրոցներում, ABC finance Global money week եւ այլն:

Ընկերուհիներս եւ ես մտերիմ ենք ընկեր Արծվիկի հետ։ Ամեն անգամ, երբ ամսագրում հոդված էի գրում, ընկեր Արծվիկն անպայման ինձ գովում էր ու դա ինձ ավելի էր մոտիվացնում, որ լավ բան գրեմ, որ ընկեր Արծվիկը գովի։
Պատմելու շատ բան ունեմ, ժամանակ չունեմ, թե չէ գիրք կգրեի։
Ավարտելուն պես ընդունվելու եմ Երեւանի պետական համալսարանի «Մշակութաբանություն» բաժինը։
Մասնագիտության կողմնորոշումն էլ է կրթահամալիրիս շնորհքը։
Գիտե՛մ, ինձ դժվար է լինելու, ինձ չեմ պատկերացնում առանց կրթահամալիրի։ Մեջս դատարկվելու է ու Աստված տա լավ բաներով լցվի։
Կրթահամալիրը մտածելակերպ, ազատություն ու բոլոր իմաստներով առողջ ապրելակերպ տվողն է։
Комментариев нет:
Отправить комментарий