четверг, 8 ноября 2018 г.

Ես եմ` Արման Թովմասյանս

Երևույթը չի կարող ներկայացվել այնպես, ինչպես կա:
Ուսումնասիրեք երևույթի առաջացրած հետևանքները ու կունենաք երևույթը հասկանալու ավելի մեծ հնարավորություն:
Մտքերս ինձ ավելի լավ կներկայացնեն, քան ես անձամբ:

Անկախ նրանից, որ մենք սովոր ենք լցնել այն ամենը, ինչին կարող ենք հասցնել մեր ձեռքերը, բացարձակ դատարկությունը գերադասելի է մինչև վերջ լցված լինելուն:
«Վերցրու ամենը, ինչ կարող ես» գաղափարով առաջնորդվող մարդիկ միշտ կորցնում են ամենը, ինչ կարող են կորցնել: Ընդունելով «կորցրու ամենը, ինչ կարող ես կորցնել» գաղափարը` նրանք ձեռք են բերում ամենը, ինչ կարելի է  ձեռք բերել:
Կյանքը միշտ առաջին հերթին մատուցելու է մեզ այն, ինչը մենք կպատվիրեինք վերջին հերթին:
Բազմաթիվ տեսակետերից դիտարկված բարդ ու խուճուճ գործողությունները տալիս են բարդ ու խուճուճ արդյունքներ: Այդ արդյունքները հանդիսանում են հաջողություն ու ձախողում միաժամանակ:
Բարդ ու խուճուճ պլաններ կազմող անձինք թողնում են ընտրյալների տպավորություն, իսկ տպավորությունը պարտավոր չէ իրականություն հանդիսանալ:
Շատ կյանք ապրելը շատ գիրք կարդալուց էական է լինելու այնքան ժամանակ, քանի մարդը գոյություն ունի: 14 տարի ինձնից պահանջվեց վերոնշյալը հասկանալու համար:
Դատարկությունը մաքուր է:
Դատարկ ուղեղը գրավում է լիովին լցված ուղեղներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր բեռը թեթևացնել:
Գիտելիքը բեռ է, ոչ միշտ պիտանի: Ուղեղը, հիշելով, որ ջանքերով է ձեռք բերել բեռը, հրաժարվում է բեռը թողնելուց, նման այն առակի ագահ մարդուն, որը մտավ ոսկով լի անձավը ու երբեք դուրս չեկավ այնտեղից, քանի որ անձավի մուտքը փակվել էր, կարծեմ` մարդու չափից շատ ոսկի վերցնելու արդյունքում:
Բոլոր լիքը ուղեղները փակված են անձավում:
Հա, էլի շեղվեցի: Ամեն դեպքում ինձ հիմա ավելի լավ եք ճանաչում, քան կճանաչեիք, եթե ես գրեի ընդունված ձևաչափով շարադրություն:
Շնորհակալություն:
Հեղինակ` Արման Թովմասյան

Комментариев нет:

Отправить комментарий