суббота, 10 ноября 2018 г.

Ես եմ


Ողջույն: Ես Հուրին եմ: 2018-2019 թթ. շրջանավարտ:


Ծնվել եմ Սիրիայի մայրաքաղաքում՝ Դամասկոսում, որտեղ սովորել եմ մինչև 5-րդ դասարան: Հասցրել եմ մեկ տարի սովորել նաև Լիբանանում  և ի վերջո եկել, հասել եմ Հայաստան: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի նման ոչ մի երկիր չեմ տեսել, իսկ Երևանից ավելի ջերմ ու սրտաբաց քաղաք չկա աշխարհում:

Ոգևորվում և ոգեշնչվում եմ ամեն ինչից: Ամենափոքր կետը կարող եմ դարձնել նպատակ և պայքարել ամեն կերպ` այդ նպատակը իրականացնելու համար:

Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը իմ դպրոցական կյանքը կազմող ճանապարհի մի ուղին էր` ամենալավ ուղին:

Կրթահամալիրը ինձ տվել է ինքնվստահություն, քանդել է ինձ ամփոփ պահող իմ կառուցած պատերը և գույներ ավելացրել իմ սև ու սպիտակին: Այս 6 տարվա ընթացքում ես ունեցել եմ բազում հուշեր, որոնք երբեք չեմ ցանկանա փոխարինել: Կրթահամալիրում ես զգացել եմ  ջերմություն, որն այդքան արտահայտված չէր ուրիշ կրթական հաստատություններում. կրթահամալիրը մի ընտանիք է, իսկ յուրաքանչյուր անդամ՝ ընկեր:

Այս ընթացքում ես ձեռք եմ բերել շատ հաջողություններ: Մասկնակցել եմ մեծ թվով նախագծերի, եղել եմ ՏՏ ոլորտի նախագահի մրցանակի հավակնորդ և «Լապտեր» պատանեկան ամսագրի անդամ:

Խոսեմ մի փոքր իմ նպատակների և երազանքների մասին:
Ժամանակի ընթացքում շատ են փոխվել իմ երազանքները, սակայն վերջում վերադարձել եմ նույն երազանքին: Ամեն կերպ պայքարում եմ՝ հաղթահարելով դժվարությունները և անհամբեր սպասելով այդ երազանքը կատարվելու պահին: Այս ընթացքում հասկացել եմ, որ բոլոր նպատակները ունեն ուղի և այդ ուղիները կազմված են դժվարություններից, ձախողություններից, ուրախ և տխուր օրերից, պայքարներից, հիասթափություններից, կեղծիքներից և անկեղծությունից, սակայն վերջում ամենակարևորը՝  հաջողությունից: Վստահ եմ, որ չկա ոչ մի հաջողություն առանց նպատակի, առանց պայքարի...

Շնորհակալ եմ կրթահամալիրին բոլոր այս օրերի համար: Ճիշտ է՝ այս ամենը ունեն ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ, սակայն միայն հիշողություններն ու հուշերն են, որ երբեք չեն ունենում վերջ...

Комментариев нет:

Отправить комментарий