понедельник, 19 ноября 2018 г.

Ես եմ

Ես Լուսինե Ավետիսյանն եմ։ 
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տասներկուերորդ դասրանում։ Այս ուսումնական տարվանից արդեն ավարտում եմ իմ սիրելի կրթահամալիրը։ Շատ կկարոտեմ մեր ճամփորդությունները, նախագծային շաբաթները։ Այս դպրոցը ինձ ընձեռնել է շատ հնարավորություններ, տվել է  ազատություն իմ մտքերի և կարծիքների համար, ինչը չկար իմ նախորդ դպրոցում, որտեղ դասղեկը քո բանտի պահակն էր, տնօրենը` բանտատերը, մի բան սխալ անելու դեպքում քո վրա բղավում էին և անարգում։ Ի տարբերություն դրա` իմ ներկայիս ուսումնական հաստատությունում ինձ բացատրում են իմ սխալը, և բարի ու հաճելի խորհրդի տեսքով հորդորում ճիշտ վարվել մյուս անգամ։ Այս մեթոդը ավելի հասկանալի և ընդունելի է։ Այն հիմնված է ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե վախի և հնազանդության։ Մեր կրթահամալիրը կարծես մի մեծ լիբերալ ընտանիք լինի` պատրաստ միշտ փոփոխությունների դեպի լավը։ Ցանկացած դասաժամի ոչ միայն սովորելն է մեր գլխավոր նպատակը, այլ նաև ստեղծել ուժեղ ընկերական ու բարիդրացիական կապեր աշակերտներիս միջև։ Ցանկացած ուսուցիչ մեր դպրոցում ունի առանձնահատուկ ուսուցման մեթոդներ, և յուրաքանչյուրս կարող ենք ընտրել մեզ համար համահունչ ուսումնական պլան, ինչը  դրախտային է։
Ես  միայն այս տարվա սեպտեմբերին կողմնորոշվեցի, թե ինչ ուղղությամբ կշարունակեմ իմ ուսումը` գրաֆիկ-դիզայն, ինչի համար ես պետք է հանձնեմ գծագրություն, գծանկար և կոմպոզիցիա։ Դրա համար իմ կրթահամալիրը ինձ մեր Գեղարվեստի դպրոցում առաջարկում է գծանկարի ժամեր։ Դրա համար ես ընտրել եմ միայն երկու լրացուցիչ առարկա` գունանկար և գծանկար, իսկ մնացած ազատ ժամանակը զբաղվում եմ իմ պարապունքներով։
Իմ դպրոցը ինձ տվել է հնարավորություն սովորել մտածել ուրիշ ուղիներով, ինչը ինձ գեղանկարչության արվեստը ուսումնասիրելիս հիմա շատ է պետք գալիս։ Նաև իմ մաթեմատիկայի դասավանդողը ինձ սովորեցրել է` ինչպես մաթեմատիկայի մեջ, այնպես էլ կյանքում անլուծելի խնդիրներ չկան և միշտ պետք է գնալ մինչև վերջ։
Բացի այդ ամենից, այստեղի առավելություններից է այն, որ այստեղ հնարավորություն կա բավականին էժան գումարով ճամփորդել, ինչը չկար իմ մյուս ավագ դպրոցում։ Այս տարվա մարտին եղել ենք Վրաստանում` ուսումնասիրել հարևան երկրի էկոլոգիական, հասարակական խնդիրները, սովորել, թե ինչպես են նրանք այդ խնդիրների լուծումները տեսնում, և հակառակը` մենք ներկայանում էինք մեր փորձով ու խորհուդներով։ Նաև ձեռք բերեցինք վրացահայ ընկերներ, ի դեպ, նրանց հետ մինչ այժմ էլ կապ ենք պահում և հանդիպում, եթե նրանք հյուր են գալիս մեզ։
Այս ամենը ամփոփելով` կասեմ, որ մեր կրթահամալիրը սովորեցրեց կյանքին նոր կողմով նայել, դպրոցին տեսնել ոչ թե բանտ, այլ ազատ ու դրական մի հաստատություն։
Հեղինակ` Լուսինե Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий