понедельник, 5 ноября 2018 г.

Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Ե՞րբ է ապրանքը լավը։ Երբ, որ սպառողը գոհ է ապրանքից։

Ես սովորական 12-րդ դասարանցի եմ, սովորական հեղափոխական եմ ու, սովորաբար, իմ կամ այլոց մաքուր եւ անկեղծ գաղափարներին տեր եմ կանգնում ու ամեն կերպ աջակցում եմ։ Ես 12-րդ դասարանցի եմ ու տարվա սկզբից անորոշության մեջ եմ: Չգիտեմ, թե վաղը ինչ է գլխիս գալու, բայց, եթե մենք օրինակելի ենք ու կարգ ու կանոն հարգում ենք, ապա պարտավոր ենք փոփոխությունները կատարել ոչ ուշ, քան տարվա սկզբից։ Արդեն հոկտեմբեր ամիսն էլ վերջացավ... Ախր, հարգելի Արայիկ Հարությունյան, դուք ուզում եք վերացնել կոռուպցիան կրթական համակարգից, բայց ձեր յուրաքանչյուր քայլ ավելի ու ավելի է առաջ քաշում խաբկանքն ու կոռուպցիան։ Ստուգումներ դպրոցներում, նույն դատարկ թեստերը, որ ջուր են, ոչինչ են, դրանք գիտելիք չեն, այլ ուղղակի անգիր, որի պատճենները տարածված են ամբողջ հանրապետությունում։ Էլի խաբեություն ունենք մեր կրթական համակարգում, լավ չէ։ Տահաճ է եւ բոլորիս արարքներն հակահեղափոխական են։ Թեստերի փոխարեն թող լինեն ավելի բարդ ու վերլուծական աշխատանքներ, որոնք մտածողություն, ստեղծականություն, ինչու ոչ աշխարահայաց զարգացնեն, ինչ-որ բանի նպաստեն, վերջ ի վերջո, ի տարբերություն արագ մոռացվող անգիրների։ Մենք դժվարությունից չենք փախչում, մենք արդար ենք եւ ստուգման կարիք չունենք։ Դպրոցը ուսուցչին, աշակերտին չվստահելն ու ստուգելն վիրավորանք է եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Ձեր քայլերն հարգում են նրանք, ովքեր ապացուցելու, ցուցամոլության միտում ունեն։ Իսկ ես չեմ վախենում մտքիս եկածից ու սրտիս զգացածիս, ձեր քայլերն ինձ համար անընդունելի են։ Ես հեղաոխություն չարեցի, որ վիճակս ավելի վատանա։ Ես հեղափոխություն արեցի, որ մաքրություն ունենամ իմ անելիքներում, իսկ դուք ինձ չեք վստահում ու փորձում եք ստուգել։ Ավելին ասեմ` հիմա էլ ես չեմ ձեզ վստահում։
Ե՞րբ է ապրանքը լավը։ Երբ, որ սպառողը գոհ է ապրանքից...

Комментариев нет:

Отправить комментарий