четверг, 8 ноября 2018 г.

Ես եմ ու կրթահամալիրս

Ես Աստղիկն եմ, որ կրթահամալիրում Աստղ դարձավ։

Ես եմ` Արման Թովմասյանս

Երևույթը չի կարող ներկայացվել այնպես, ինչպես կա:

Ես եմ


Ես Գոհար Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ այստեղ արդեն 7 տարի։ Շատ ու շատ հիշողություններ կապված են այստեղի հետ։ Արդեն հազար անգամ, ամեն տարի գրել եմ, թե ինչ է ինձ համար այս դպրոցը և այստեղի մարդիկ։ Չեմ ուզում կրկնվել։

воскресенье, 4 ноября 2018 г.

Ես կհորինեմ քեզ

Լսի՛ր ինձ, այս ու այն կողմ մի՛ նայիր, մի՛ փնտրիր ինձ շուրջդ. ես քո մեջ եմ: Չե ՞ս տեսնում ինձ, ոչինչ, ես կարող եմ աչքեր նկարել, եթե չես լսում, ականջներ, չե ՞ս կարողանում խոսել, բերան կնկարեմ, բայց եթե դրանից հետո էլ չխոսես, ի ՞նչ պիտի նկարեմ, երևի թե՝ սիրտ՝ մե՜ծ ու սպիտակ:

вторник, 30 октября 2018 г.

четверг, 25 октября 2018 г.

Մտածել սովորելու կրթական համակարգ

Ամեն առավոտ զարթնելիս անհանգստացած մտածում եմ, թե ինչպես եմ արտագրելու առաջիկա քննություններին, թե ինչպես եմ անգիր անելու շտեմարանների պատասխանները, թե ինչպես եմ այդ ամբողջ ինֆորմացիան վերհիշելու ու վերարտադրելու քննության ժամանակ։

среда, 24 октября 2018 г.

вторник, 23 октября 2018 г.

понедельник, 22 октября 2018 г.

воскресенье, 21 октября 2018 г.

Էլի ինչ-որ մի բան

 
     Ես վախենում եմ երջանիկ լինել։ Ես մոռացել եմ, թե ինչպես իրոք ժպտալ։ Ինքնամոռաց եմ, ինքնասփոփ ու ոչ էլ ինքնասվստահ ու ինքնասիրահարված։ Մոռացել եմ, թե ինչպես գրեմ, ինչպես խոսեմ, որ ունենաք այն ինչ ունեմ ձեզ տալու...։

суббота, 20 октября 2018 г.

Մեր միջև կապը

Չկա մեր միջև կապը։ Չենք հասկանում էլ իրար։ Այն կայծը, որ ժամանակին նկատվեց մեր միջև կորել է։ Փորձում եմ գտել քեզ մառախուղի մեջ։ Հասկանալ քեզ ցավոք չի ստացվում։ Շատ հեռու ե՞ս, չե՞նք համապատասխանում, թե՞ չափից դուրս տարբեր ենք։ Քամի է սրտում, անհասկանալի սառնություն, մթության մեջ ես էլի քեզ եմ փնտրում։ Այսքան մոտիկ ենք, բայց չես տեսնում ինձ։

вторник, 16 октября 2018 г.

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը արժանացել են վավերագրական վկայությունների և մենագրությունների ծավալուն մի գրականության գրված թե՛ իր ժամանակակիցներին, թե՛ հետագա մատենագիրների և պատմագիրների կողմից։

понедельник, 15 октября 2018 г.

Գրերի ստեղծումը և Սահակ Պարթև կաթողիկոսը


Սահակ Պարթևը  5-րդ դարի հայոց կաթողիկոսն էր, նա օգնել է Մեսրոպ Մաշտոցին ստեղծել հայոց գրերը։ Տիրապետել է մի քանի լեզուների և ունեցել է 60 աշակերտ։ Իր կնոջ մահից հետո իր աշակերտների հետ սկսել է վարել խիստ ճգնավորի կյանք։

среда, 3 октября 2018 г.

Միխայիլ Մաուշֆիգ

Միխայիլ Մաուշֆիգ (1908-1939) ադրբեջանցի հայտնի գրող, հեքիաթագիր, քնարական գրականության ներկայացուցիչ:  

вторник, 2 октября 2018 г.

Մամմադ Արազ


Մամմադ Արազը ծնվել է 1933 թ.-ի հոկտեմբերի 14-ին, Նախիջևանի Շահբուզ շրջանի Նուրս գյուղում: Արազ գրական անունը մատնանշում է այն գետը, որը բաժանում է ներկա Ադրբեջանը և Իրանը:

воскресенье, 30 сентября 2018 г.

Այդ աչքերը չեն ստում...

Մենք փորձում ենք թաքցնել այն ինչ չենք ուզում, որ տեսանելի լինի: Եվ հաճախ մոռանում ենք, որ մեր աչքերը խոսել գիտեն:

пятница, 28 сентября 2018 г.

Ծիծաղել


Ըստ իս կարելի է ծիծաղել հենց այնպես։ Բավական է հիշել այն աշխարհը, որտեղ ապրում ենք, թե ինչքան թերի է նա։ Այդ ամենը կստիպի ինձ ծիծաղել, բայց ոչ երկար, քանզի դա միևնույն ժամանակ շատ ցավալի է։ Մենք միշտ ուզում ենք, որ ամեն ինչ <լավ> լինի։