пятница, 22 декабря 2017 г.

Մուղնու ճամփեքով

Ս. Գևորգ եկեղեցի
Այնտեղ արևն իր շողերով մշտապես համբուրում է եկվորներին ու բարի գալուստ ասում: Այնտեղ ժամանակը կանգ է առնում, զանգերի հետ ծաղիկներն անգամ խոնարհում են գլուխները: Այնտեղ է գտնվում Հայաստանի նշանավոր սրբավայրերից մեկը` Սուրբ Գևորգ եկեղեցին:
«Դրախտ, որի անունն է Մուղնի». այսպես են կոչում շատերը

Մուղնին Արագածոտն աշխարհի հնագույն բնակավայրերից է: Գյուղը ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի և Մուղնա անուններով: Մուղնին նշանավոր է իր Սուրբ Գևորգ եկեղեցով: Մուղնիի Ս. Գևորգ վանքը գտնվում է գյուղի հարավային ծայրում: Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհանավանքի միաբանությունը: 
Դրախտ հիշեցնող պարտեզով է շրջապատված Մուղնու եկեղեցին, ու գյուղի բնակիչներից մի քանիսն էլ սիրով և անշահախնդիր զբաղվում են պարտեզի խնամքով:

Մուղնի գյուղ

Եկեղեցու բակը
Միջնադարում վանքը մեծ հռչակ է վայելել համաքրիստոնեական հանրահայտ սրբերից մեկի` Սուրբ Գևորգի` այստեղ պահվող մասունքների շնորհիվ: Ուշ միջնադարում վանքն ապրել է ծաղկման նոր շրջան: Հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է այժմյան Ս. Գևորգ եկեղեցին, որը 17-րդ դարի հայ եկեղեցական ճարտարապետության նշանավոր կառույցներից է: Մուղնու վանքն առաջին անգամ հիշատակվում է 1278 և 1280թթ.-ին ընդօրինակված ձեռագիր երկու հիշատակարաններում: Հատկանշական է, որ սրբի մասունքների մոտ պահվում է անմար ճրագ, և միայն Գևորգ անունը կրողներն են այցելում ու ձեթ լցնում այնտեղ:

Մուղնու վանքը վերածնվել է 17-րդ դարում: Նախ 1632-1655թթ. Վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը, քանդելով տեղի հին ու խարխուլ եկեղեցին կառուցում է նոր, քառասյուն եկեղեցի` կից շինություններով ու պարսպով: Բայց այդ եկեղեցին շատ կարճ կյանք է ունենում, քանի որ շինված էր անմշակ քարով: Մարտիրոս եպիսկոպոսի եղբորորդի և Մուղնու նոր վանահայր Հովհաննես վարդապետը, որը ժամանակին նշանավոր եկեղեցական գործիչներից  էր, հիմնովին քանդում է եկեղեցին և 1664-ին կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու օժանդակությամբ ձեռնարկում  սրբատաշ քարերով նոր եկեղեցու կառուցմանը: Շինարարությունն ավարտվում է 1670թ.: Եկեղեցին մեզ հասել է գրեթե նախնական տեսքով, միայն մասնակի նորոգումների է ենթարկվել:

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ  վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղակայված են մյուս շինությունները ` սեղանատունը , պահեստը, աղբյուրը: Եկեղեցին քառանկյուն գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր, սրբատաշ տուֆով: Արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն-ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, ինչի շնորհիվ ընդգծվում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը:

Եկեղեցին նաև եղել է հայտնի սրբավայր: Բուժվելու նպատակով այստեղ են եկել առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ: Անգամ մահմեդականներ են այցելել  Ս. Գևորգ և զոհ մատուցել:
Ս. Գևորգ եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց, տպագրվում թերթ, ու եկեղեցին ժողովրդի հետ միասին հակաաղանդավորական պայքար է մղում:
Մուղնում եկեղեցում ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը տոնվում է Ս. Գևորգի օրը: 
Այստեղ նաև պահպանվել է շատ գեղեցիկ մի ավանդույթ: Սիրահար զույգերը նախքան ամուսնանալն այցելում են Ս. Գևորգ, սրբից օրհնություն ստանում, նոր միայն դիմում ծնողներին:
Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները: 

Մուղնու Սուրբ Մեսրոպ Աշճյանի անվան հիմանական դպրոց 
Բնակավայրի հնագույն լինելն ինքնին ենթադրում է նաև դպրոցի առկայություն: Այս դպրոցը ավելի քանի հարյուր տարեկան է: Աշտարակի Մուղնի տանող ճանապարհի աջ կողմում՝ փոքր բարձունքի վրա գտնվում է դպրոցը, որի բակում տեղադրված է արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճայանի արձանը: 2006 թվականից դպրոցը կրում է նրա անունը: 
Դպրոցի բակը 
Արքեպիսկոպոս Մ. Աշճյան

Օգտագործված աղբյուրներ՝ 
Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջ

1 комментарий: