суббота, 30 декабря 2017 г.

Լռության ձայնը

Լսո՞ւմ ես, թե ինչպես եմ լռում։ Լռում եմ շատ պարզ, ոչ անիմաստ և հաստատ ոչ ուրախությունից։

Իհարկե, լսում ես, ուղղակի ձևացնում ես, թե քեզ համար միևնույն է։ Լռում ես դու, լռում եմ ես, բայց միևնույն ժամանակ այնքան բան ենք ասում իրար այդ լռությամբ։ Այդքան էլ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ դու ասացիր, թե չես ների քեզ` ինձ ցավ պատճառելու համար, գիտես ի՞նչ։ Դու խաբեբա ես։ 

Ցավեցնում ես քո լռությամբ, իսկ հետո չես հասկանում, թե ինչու եմ արտասվում։
Ասա մի բան, խոսիր ինձ հետ, հասկացրու մտքերդ։ Չենք խոսում ոչ դու, ոչ ես։ Համառորեն չեմ ուզում ասել, որ կարոտում եմ։ Լռության ձայնը ամեն խոսքից էլ ցավոտ է, որովհետև դու ոչինչ չես կարող անել, եթե այդ մարդու համար միևնույն է` կաս դու, թե ոչ։ Ինչ անե՞մ։ Եթե լռեմ` սխալ կհասկանաս, չեմ շտապում նաև խոսել, քանզի ուզում եմ ինքդ հասկանաս սխալդ։ Դեռ ցավում է․․․ չեմ կարողանում խեղդել միջիս երեխային։ Միշտ էլ մարդկանց ձեռք է տալիս ընտրել հեշտ տարբերակը, եթե չես հասկանում ինձ, ճիշտ է, ամենահեշտ տարբերակը հետս չշփվելն է, բա ոնց։ Ինչ հասկանալ, ինչ փորձել, եթե կարելի է մեկուսացնել այդ ամենը և հերթական անգամ չընկնել գլխացավանքի մեջ։ Իսկ ինձ հետ կմնան այդ բազմաթիվ անպատասխան հարցերը և կտանջեն օրեր շարունակ։ Իսկ դու չե՞ս զգում․․․ ցավ, որը չի դադրում։ Իհարկե ոչ, դու զբաղված ես, նույնիսկ այս նյութը կարդալու ժամանակ չունես, իմ համար՝ չունես։ Հիմա ես բարկացած եմ շաաաաատ, բայց գիտես ինչ, ես չէի բարկանա, եթե ինձ համար միևնույն լիներ այս ամենը։ Իսկ ի՞նչ ես զգում դու։ Եթե ոչ ցավ, ոչ զայրույթ, ոչ կարոտ, ապա ի՞նչ, արդյո՞ք ուզում ես ազատվել ինձանից․․․։ Չեմ ուզում էլ մտածել, հոգնել եմ տխրելուց, աչքերս ցավում են արդեն։ Գիտեմ միայն մի բան, ես քեզ սիրում եմ և չեմ ուզում կորցնել, դու թանկ ես ինձ համար, ինչքան էլ որ զայրացած լինեմ, կամ վատ օր ունենամ։ Եթե դու իրոք անտարբեր չես, թե ինչ եմ ես հիմա զգում, դադարիր լռելը, դա սպանում է․․․։ Խոսիր, թե չէ ես կդադարեմ ցավ զգալ ու ոչ միայն ցավ․․․ կդառնամ անզգա տիկնիկ, ով միայն շարժվել և խոսալ գիտի։ Հոգնել եմ։ Անտանելի է, այսպես ես չեմ պատրաստվում երկար մնալ։ Դու դեռ ուզո՞ւմ ես լռել։ 

2 комментария:

  1. Ժամանակ առ ժամանակ լռությունը լավագույն լուծումն է ;)

    ОтветитьУдалить
  2. Գիտեմ, այդպես կարելի է խուսափել վատ հետևանքներից:))

    ОтветитьУдалить