Ս. Գևորգ եկեղեցի |
Այնտեղ արևն իր
շողերով
մշտապես
համբուրում
է
եկվորներին
ու
բարի
գալուստ
ասում: Այնտեղ
ժամանակը
կանգ
է
առնում,
զանգերի
հետ
ծաղիկներն
անգամ
խոնարհում
են
գլուխները: Այնտեղ
է
գտնվում
Հայաստանի
նշանավոր
սրբավայրերից
մեկը`
Սուրբ
Գևորգ
եկեղեցին:
«Դրախտ, որի անունն է Մուղնի». այսպես են կոչում շատերը
Մուղնին Արագածոտն աշխարհի հնագույն բնակավայրերից է: Գյուղը ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի և Մուղնա անուններով: Մուղնին նշանավոր է իր Սուրբ Գևորգ եկեղեցով: Մուղնիի Ս. Գևորգ վանքը գտնվում է գյուղի հարավային ծայրում: Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհանավանքի միաբանությունը:
Դրախտ հիշեցնող պարտեզով է շրջապատված Մուղնու եկեղեցին, ու գյուղի բնակիչներից մի քանիսն էլ սիրով և անշահախնդիր զբաղվում են պարտեզի խնամքով:
Մուղնի գյուղ |
Եկեղեցու բակը |
Միջնադարում վանքը մեծ հռչակ է վայելել համաքրիստոնեական հանրահայտ սրբերից մեկի` Սուրբ Գևորգի` այստեղ պահվող մասունքների շնորհիվ: Ուշ միջնադարում վանքն ապրել է ծաղկման նոր շրջան: Հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է այժմյան Ս. Գևորգ եկեղեցին, որը 17-րդ դարի հայ եկեղեցական ճարտարապետության նշանավոր կառույցներից է: Մուղնու վանքն առաջին անգամ հիշատակվում է 1278 և 1280թթ.-ին ընդօրինակված ձեռագիր երկու հիշատակարաններում: Հատկանշական է, որ սրբի մասունքների մոտ պահվում է անմար ճրագ, և միայն Գևորգ անունը կրողներն են այցելում ու ձեթ լցնում այնտեղ:
Մուղնու վանքը վերածնվել է 17-րդ դարում: Նախ 1632-1655թթ. Վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը, քանդելով տեղի հին ու խարխուլ եկեղեցին կառուցում է նոր, քառասյուն եկեղեցի` կից շինություններով ու պարսպով: Բայց այդ եկեղեցին շատ կարճ կյանք է ունենում, քանի որ շինված էր անմշակ քարով: Մարտիրոս եպիսկոպոսի եղբորորդի և Մուղնու նոր վանահայր Հովհաննես վարդապետը, որը ժամանակին նշանավոր եկեղեցական գործիչներից էր, հիմնովին քանդում է եկեղեցին և 1664-ին կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու օժանդակությամբ ձեռնարկում սրբատաշ քարերով նոր եկեղեցու կառուցմանը: Շինարարությունն ավարտվում է 1670թ.: Եկեղեցին մեզ հասել է գրեթե նախնական տեսքով, միայն մասնակի նորոգումների է ենթարկվել:
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղակայված են մյուս շինությունները ` սեղանատունը , պահեստը, աղբյուրը: Եկեղեցին քառանկյուն գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր, սրբատաշ տուֆով: Արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն-ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, ինչի շնորհիվ ընդգծվում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը:
Եկեղեցին նաև եղել է հայտնի սրբավայր: Բուժվելու նպատակով այստեղ են եկել առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ: Անգամ մահմեդականներ են այցելել Ս. Գևորգ և զոհ մատուցել:
Ս. Գևորգ եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց, տպագրվում թերթ, ու եկեղեցին ժողովրդի հետ միասին հակաաղանդավորական պայքար է մղում:
Մուղնում եկեղեցում ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը տոնվում է Ս. Գևորգի օրը:
Այստեղ նաև պահպանվել է շատ գեղեցիկ մի ավանդույթ: Սիրահար զույգերը նախքան ամուսնանալն այցելում են Ս. Գևորգ, սրբից օրհնություն ստանում, նոր միայն դիմում ծնողներին:
Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները:
Մուղնու Սուրբ Մեսրոպ Աշճյանի անվան հիմանական դպրոց
Մուղնու Սուրբ Մեսրոպ Աշճյանի անվան հիմանական դպրոց
Բնակավայրի հնագույն լինելն ինքնին ենթադրում է նաև դպրոցի առկայություն: Այս դպրոցը ավելի քանի հարյուր տարեկան է: Աշտարակի Մուղնի տանող ճանապարհի աջ կողմում՝ փոքր բարձունքի վրա գտնվում է դպրոցը, որի բակում տեղադրված է արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճայանի արձանը: 2006 թվականից դպրոցը կրում է նրա անունը:
Դպրոցի բակը |
Արքեպիսկոպոս Մ. Աշճյան |
Օգտագործված աղբյուրներ՝
Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջ
Շնորհակալություն, Մերի ջան, օգտակար էր:
ОтветитьУдалить