Ես կուզենայի երկինքը պեղել ու արեգակի տոպրակը լցնել աստղերով:
Շաղ տալ աստղերը քո մազերի մեջ, իսկ արեգակով տոպրակը դարձնել մի մեծ հայելի, որ դու քեզ տեսնես ու ինձ ճանաչես:
Դժվար է մարդկանց ճանաչելը: Գուցե պատճառը ոչ թե քո մեջ է, այլ նրանց: Նրանք սահմաններ են գծում ու պարիսպներ շարում: Պատճառները տարբեր են, ինչպես և նրանց մտքերը, նրանց հույզերը, նրանց երազանքները, ի վերջո, տարբեր են նրանք: Չես կարող դատել նրանց:
Բայց երբեմն, երբ սկսում ես ճանաչել նրանց, մի պահ զգում ես, որ հաճելի է, ամեն ինչ արժեր քո ցանկությունը: Մի մեծ երկինք արժեր ու մի մեծ արև:
Շատերը չեն կարողանում շփվել մարդկանց հետ կամ պարզապես չեն ցանկանում, որովհետև ասել են, թե բարդ է, դժվար: Բայց ուր՞ են հասնելու այդպես հեշտին գնացողները: Չէ, դժվար ճանաչվող մարդիկ ամենապարզն են ու բարին:
Ես կուզենայի մի մեծ հայելի մեզ համար, որ ցույց տար նույնիսկ երկինքը: Երկինքը, աստղերն ու իմ արևը: Աստղերը, որ շաղ տայի... և շողայի:
Փայլեք, մարդիկ...

Комментариев нет:
Отправить комментарий