вторник, 5 декабря 2017 г.

Ես՝ ես եմ

 
Ես երկար եմ, բարակ եմ, քառակուսի եմ, թե կլոր, ես՝ ես եմ, ուզենամ, թե ոչ։
Սովորություն չունեմ ինքս ինձ ուղղելու, ինքս ինձ գնահատելու կամ թերագնահատելու։ Վաղուց արդեն համակերպվել եմ ինձ հետ։ Աշխատում եմ անել այնպես, որ ինձ սիրող մարդիկ ինձ սիրեն, իրենք ևս համակերպվեն ինձ ու իմ բնավորության հետ։
Ես իմ կյանքով եմ ապրում, չեմ խանգարում ոչ ինքս ինձ, ոչ էլ ուրիշներին։ Ես բավարարվում եմ ինչով որ ունեմ, աչք չեմ դնում ուրիշինին ու երբեք չեմ նախանձում։
Ու ամենակարևորը` երբ խոսում եմ իմ ես-ից, սկսում եմ ինքս ինձ հարգել։ Ու այդքանն ինձ հերիք է հարգանք ունենալու ուրիշների նկատմամբ, քանզի ուրիշներն էլի ինձ պես են, քառակուսի, թե կլոր, երկար, թե բարակ․․․ Ուզենան, թե ոչ։

Комментариев нет:

Отправить комментарий