Շատ ու շատ խնդիրեր ունենք, բայց խելք էլ չունենք, որ լուծենք դրանք:
Ուշքներս գնում է, խելագարվում ենք ու մեր ամբողջ ուշադրությունը տալիս ենք հասարակական ու քաղաքական ապուշություններին ու ապուշներին: Կյանքի ժամերը չենք խնայում ապուշանալու համար: Արտաքին ու ներքին սիրո պարտքերը մոռացության ենք մատնում: Հավատում ու հավատացնում ենք, որ չափազանց հիմար ենք լուրջ գործերի համար: Մինչդեռ ինչ-որ մեկը բավականին լավն է, տաղանդավոր է, հանճարեղ է:
Բոլորն ամեն ինչից տեղյակ են: Ինֆորմացիան հասանելի է ու... անպիտան: Ժամանակը կարևոր ու թանկ բան է, բայց օգտագործվում է չորրորդային, հինգերորդային, տասներորդային գործերի համար: Կամ ուսերիդ վրա գլուխ չես տեսնում ու ունենում ես գլխից բացի ամեն բան, կամ ունենում ես գլուխ, բայց էլ ոչինչ: Երկիրն ամուր չէ: Ընդերքը փուչ է: Հիմք կա, բայց մաշեցրել են, դարձրել են անպիտան ինչ-որ բան:
Նայում ես դրսից ընտիր, էլիտ, բայց` ներսում... Ա՜խր, ներսում... իսկ ներսում դատարկ է:

Комментариев нет:
Отправить комментарий