Դեկտեմբեր ամիս: Ձմեռ է, բայց մի լավ ձյուն էլ չկա:
Չնայած դրանից բացի՝ շատ ու շատ ուրախանալու բան կա: Տոներ, նվերներ, բարեկամություն, ընկերություն, վերջիվերջո՝ Ձմեռ պապ: Դե, Ձմեռ պապերը տարբեր են լինում: Տան Ձմեռ պապ, դպրոցի Ձմեռ պապ, բարեկամ Ձմեռ պապ և այլն: Բախտս բերել է՝ դպրոցի Ձմեռ պապն Աշոտ Բլեյանն է: Տիար Բլեյանի միջնորդությամբ իմ և իմ երաժիշտ ընկերների երաժշտական գործիքները վերանորոգեցին: Դաշնամուր նվագել չէր լինում, իսկ հիմա ամբողջ օրը դաշնամուրի դիմաց եմ: Ընտիր է: Էլ ավելի շատ եմ պարապում, էլ ավելի շատ բան սովորում:
Շնորհակալ եմ ուշադրության, մոտիվացնելու և հոգատարության համար:
Ավելին՝ https://astxkirakossyan.wordpress.com/2017/12/12/%D5%B1%D5%B4%D5%A5%D5%BC-%D5%BA%D5%A1%D5%BA%D5%AB-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%A8/
Комментариев нет:
Отправить комментарий