Գտիր
մի հաստ պարան ու կախիր քո մտքերը այդ պարանի վրա: Ցույց տուր բոլորին, թե ինչքան սիրուն
է քո նկարած յուրաքանչյուր միտք...
Թե ինչքան երևակայություն, բարություն ու սեր է
պարունակում քո մտքերի յուրաքանչյուր նկարը:
Դու
ուրիշ ես... Քո աշխարհն է ուրիշ: Դու ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես ոչնչացնել
և երբեք ետ չբերել, սակայն միաժամանակ ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես միլիոն անգամ կրկնել և երբեք չես հոգնում:
Դու ուրիշ ես… Դու չես վախենում քո արած սխալներից և նույնիսկ ապագա սխալներից: Դու այդ սխալներին միշտ դիմակայում
ես ու... կարծես թե սխալներն են քեզնից վախենում:
Դու
ունես քո աշխարհը, քո երևակայությունը և քո գույները և երբեք չես թողում՝ ինչ որ մեկը
փոշի դարձնի այդ ամբողջը: Հենց այդ պատճառով էլ դու ուրիշ ես:
Հենց
այդ պատճառով էլ դու՝ դու ես:
Комментариев нет:
Отправить комментарий