четверг, 14 декабря 2017 г.

Ն տառով մեկը

Նրա համար կյանքը նման էր տիկնիկների գունավոր ու մեծ խանութի։
Դե, բնականաբար մարդիկ էլ տիկնիկներն էին։ Ոմանք մեծանալով դառնում էին տիկնիկներ արտադրող գործարաններ և համագործակցելով մեկ ուրիշ գործարանի հետ՝ արտադրում էին նոր տիկնիկներ ու ներմուծում «Երկիր» կոչվող խանութ։ Գործարաններից շատերն ուղղակիորեն դեն էին նետում տիկնիկները։ Որոշներն էլ ուղղակի վերցնում էին ուրիշ գործարանների դեն նետածը։ Եվ նա հոգնել էր այս տիկնիկային թատրոնի առք ու վաճառքից։ Դրա համար բեմադրեց մի նոր ներկայացում, որտեղ ինքն էլ ունեցավ իր դերը, որը խաղաց փայտե տիկնիկի հետ։ Այնտեղ նրանք խենթ սիրահարներ էին, ովքեր Հախվերդյան երգելով թափառում էին աշնանային թաց փողոցներով և հաշվում թխկու դեղին տերևները։
Ինչպես բոլոր ներկայացումները՝ այս մեկը նույնպես ունեցավ իր վերջը, երբ հայտնվեց Ն անունով տղան և ասաց
-Լսի՛ր, քո սիրո պատկերացումն ամպերի չափ մեծ  զգացողություն է՝ լցված ամեն տեսակի զիզի-բիզի բաներով։ Ամեն ինչով հագեցած մի հատ մեծ ամպի չափ զգացողություն է, և դու այդքանը փորձում ես մտցնել իրականության կաղապարների մեջ, իսկ իրականությունը նման է կապիկի հետույքի, որտեղ քո սերը չի տեղավորվի երբեք:
Հեղինակ՝ Անուշ Ազիզբեկյան

2 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Տղան սխալվում է, իրականությունը լի է զարմանալի բաներով և նրա մեջ ավելացնելով քո սերը այն ավելի ես հարստացնում։ Սերը երբեք շատ չի լինում ))) Եվ եթե քո ներկայացումը վերջ է ունենում այդպիսի կարծիքների պատճառով, ուրեմն դու ինքդ անկեղծորեն չես հավատացել քո ներկայացման գեղեցկությանը։

    ОтветитьУдалить