Կար-չկար մի աղջիկ կար:
Նա ուներ մի հիանալի պայաման Ձմեռ Պապիկի հետ, որ իր՝ տոնածառի տակ բոլոր պահած երազանքները անպայման կատարվելու էին: Սկսած փոքր հասակից այդպես էլ եղել է: Ձմեռ Պապը երբեք նրան հուսախափ չի արել:
-Ցանկանում եմ,-ասում է,-նոր աշխատանք ունենալ, որպեսզի կարիերաս բարձրանա, որպեսզի հաջողությունը հաջողության հետևից պատահի:
Կատարված է: Իսկ ուրախություն չկա: Մեկ տարի անց նա նոր տոնածառի տակ փնթփնթում է.
-Ամբողջ տարի աշխատանքի մեջ եմ եղել, կյանք չեմ տեսել: Աշխարհն եմ ցանկանում տեսնել, ճամփորդել:
Կատարված է: Ամբողջ տարին տարբեր երկրներում գործուղումների մեջ, գումարած երկու արձակուրդ: Աշխարհը տեսավ, իսկ ուրախություն չկա: Կրկին տոնածառ, կրկին դժգոհ փնթփնթոց.
-Տարին թռավ ճամպրուկային տրամարդրությամբ: Միայն ունայնություն, անընդհատ պատրաստ լինել, մանր-մունր իրեր, նյարդեր: Տպավորությունները կարծես, թե մի քիչ խառնվել են: Հոգնել եմ դրանցից: Ցանկանում եմ մի տեղում նստել: Իհարկե: Ամուսնանալ եմ ցանակնում և երեխա: Որպեսզի տանը մնամ:
Կատարված է: Շատ արագ է կատարված: Մի տարվա ընթացքում և՛ ամուսնություն և՛ երեխա: Իսկ ուրախություն չկա: Լաց է կինում նոր տորածառի տակ.
-Հոգնել եմ, ուժ չկա: Կարծես արջամկի օր լինի: Ամբողջ օրը տանը, իսկ նստելու ժամանկ չկա:
Հանկարծակի ինքն իրեն ուղղված խղճահարությունը փոխվեց մի այնպիսի զայրույթի՝ ուղղված Ձմեռ Պապիին, որ տոնածառի վրայի ապակե խաղալիքները՝ զայրույթի աստիճանից կոտրվեցին և սուր կտորներով ընկան գետնին: Աղջիկը դժգոհում էր.
-Ես, Պապ, քեզ փոքր ժամանակից այնքան հավատացել եմ, իսկ դու ինձ շարունակում ես ուրիշ բաներ տալ: Խաբում ես ինձ, Պապիկ: Փաստացի՝ նախատելու բան չկա, երազանքներս կատարում ես: Բայց ուրախություն չկա:
Եվ հանկարծ միակ փրկված տոնածառի խաղալիքում հայտնվեց զարմացած Ձմեռ Պապի դեմքը.
-Ուրեմն քեզ իրականում երջանկությո՞ւն էր պետք: Հենց սկզբից այդպես ասեիր… Դա շատ ավելի հեշտ է՝ ապրիր և ուրախացիր:
Եվ սկսեց աղջիկը ապրել և ուրախանալ. Այն ամենին, ինչ ուներ…
Նկարը՝ Сергей Лебедев
Աղբյուր՝ Сказка о желаниях на Новый Год

Комментариев нет:
Отправить комментарий