Նրա կյանքում հայտնվեց ևս մեկը, դու դարձար ավելորդ, երբ գնացիր՝ բացակայությունդ չզգացվեց:
Նա հաշվի չնստեց քեզ հետ և կատարեց իր որոշումը. թողեց քեզ միայնակ: Նա այլևս միայնակ չէ, դու հարկավոր չես նրան: Մենակության մեջ դու ավելի շատ կսկսես խոսել քեզ հետ և այդպես ավելի կմտերմանաս քո Եսի հետ: Այդ ժամանակ հնարավոր է, որ ոչ ոք էլ հարկավոր չլինի քեզ: Հնարավոր է` մարդիկ ունենում են ընկերներ կամ բարեկամներ, որպեսզի մենակ չմնան, բոլորն են վախենում դրանից: Մարդիկ ուրանում են իրար, ինչպես ուրացել են Աստծուն: Երբ հոգիդ տակն ու վրա է եղել, մենակ ես՝ չնայած շուրջ բոլորդ մարդիկ են: Կլինեն մի քանիսը, ովքեր կոգևորեն քեզ իրենց խորհուրդներով կամ գրկախառնություններով ու դու կցանկանաս լաց լինել նրանց գրկում՝ զգալով անկեղծություն ու ջերմություն: Այդ ժամանակ կհասկանաս, որ այդքան էլ միայնակ չես, որքան կարծում էիր:
Իսկական միայնակ մարդը նա է, ում միայնությունը չեն նկատում:

Комментариев нет:
Отправить комментарий