вторник, 19 декабря 2017 г.

Որոշում կայացնել

Մենք բոլորս կյանքում անցնում ենք այն ընտրությամ միջով, որով անցավ «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» պատմվածքի հերոսուհին:

Պետք է ընտրել, լսել սեփական եսին, անել ինչ ուզում ես, լինես քեզ նման և շարժվես սեփական որոշումներով կսմ լսել ուրիշ մարդկանց։ Կառչել նրանց կարծիքից, զրկել քեզ դուր եկող հաճույքներից և ապրել հանուն հասարակության, հանուն նրանց իդեալների։ Թվում է՝ թե շատ պարզ է որոշում կայացնելը, բայց ոչ։
Բոլորս էլ ենթարկվում ենք այլոց կարծիքին ուզում ենք դա, թե ոչ, քանի որ այս աշխարհում մենք միայնակ չենք, մեր հետ բախտի բերմամբ ապրում են շատ ուրիշ անձնավորություններ, ովքեր ունեն սեփական միտք և պահանջներ։ Դու էլ ունես պահանջներ հասարակությունից, դու էլ ես ուզում քո կարծիքով իդեալական ու հարմարավետ աշխարհում ապրես։ Հիմա կանգնելով ընտրության առաջ՝ տատանվում ենք։ Բայց աղջիկը արեց ճիշտ ընտրություն, ես իրոք գնահատում եմ նրա համարձակությունն ու անխոցելիությունը։ Նա վերջնականապես որոշեց լինել իր նման և նայել աշխարհին իր աչքերով, իսկ դա ամենակարևորն է։ 


Комментариев нет:

Отправить комментарий