
Ես կարող եմ շատ խմբերի բաժանել մեր դպրոցի երեխաներին։ Խմբերը տերբեր են, բայց նրանց մեջ ընդգրկված մարդիկ նման են։ Խմբեր կան 4 հոգանոց, 5 կամ 6։ Կան նաև միայնակներ՝ մենակ դասամիջոցին, մենակ դասին, նրանք էլ են աննկատ։ Ապրել քո համար, թե դպրոցի, մենք ենք որոշում։ Եվ հաճախ նայելով վազող կամ կանգնած խնդացող դպրոցականներին ես փորձում եմ հասկանալ նրանց դերը դպրոցում և շատերը իրոք պետքական մարդիկ են, տաղանդավոր և շողացող։ Ուրախ եմ, որ այստեղ եմ սովորում։
Комментариев нет:
Отправить комментарий