воскресенье, 24 декабря 2017 г.

Երկաթների մեջ ընկած ոսկին

     
Սիրտդ բազմազանություն է ուզում, ուզում ես ավելին քան ունես: Թերագնահատում ու քննադատում ես: Ասում ես՝ նույնն է, քիչ է: Ախր բայց, դու էլ տենց << եսիմ ինչ>> չես: Միշտ նույն ես, քիչ ես: Քեզ կթվա, որ գյուտարար ես, մինջ դեռ ուղղակի ու անընդհատ դուրս ես տալիս: Քեզ կթվա, որ քեզ շատերն են սիրում, բայց այդքան էլ այդպես չէ: Երբ, որ թուլացար, կորար, քչերը  քեզ կժպտան այնպես, ինչպես հիմա: Սովորական բան է: Մարդիկ բոլորն էլ ինչ-որ չափով ինքնասիրահարված են ու վերջնահաշիվ՝ իրենք իրենց համար են կարևոր: Երբեմն շատ են իրենք իրենց սիրում, երբեմն քիչ, երբեմն ուղղակի սիրելու բան չկա, բայց սիրում են այնպես՝ ասես երկաթների մեջ ընկած ոսկի լինեն: Ամեն դեպքում պետք չէ տխրել այսքանից: Ուղղակի քիչ վեր-վեր թռեք ու հիշեք, որ բոլորն էլ նույն երկաթն են: 

Комментариев нет:

Отправить комментарий