Կառուցիր նորը, եթե քանդվել է: Բայց մի ապրիր այդ պատերի ներսում:
Մենք կառուցում ենք պատեր, որպեսզի պաշտպանենք մեզ, և այդ նույն պատերը մի օր գուցե դառնան կալանավայր:
Աշխարհում տարբեր ազգեր կան, տարբեր մարդիկ, տարբեր երկրներ: Իսկ այդ երկրների ներսում միլլիոնավոր աշխարհներ: Ինչպես է հնարավոր չէ՞:
Երկիր, որտեղ ապրում են շատ մարդիկ, իսկ դա նշանակում է, որ միապաղաղ չի կարող լինել ոչինչ: Ամենքը կառուցում է իր աշխարհը, թեպետ դա չես կարող տեսնել ինչ-որ բանի տեսքով: Սեղան կամ աթոռ չէ, որ դիպչես, հետը մի քիչ խաղաս ու վերջում աթոռի վրա ճոճորվելիս ընկնես: Աշխարհ, որի ընկալում է տարբեր է: Աշխարհ առանց սեղանի և աթոռի:
Մեկի մոտ դա կարող է լցված լինել բարությամբ, մյուսի մոտ կարող է լինել ինչ-որ մեկը, իսկ վերջինի մոտ հնարավոր է պարզապես ձյուն գա:
Թվում է, թե դա ինչ-որ մի վայր է, ասենք թե մի սենյակ, բայց ոչ կալանավայր: Եվ թվում է, թե ոչինչ չի երևում այդ պատերից այն կողմ, բայց այդպես չէ: Չէ՞ որ կալանավայրն էլ ունի պատեր, իսկ պատերից դուրս գալ լինում է:
Թվում է թե մարդիկ ակնոցներով են ու չեն տեսնում ոչինչ, բայց տեսնում են: Ավելին են տեսնում ու այդ ամենը տեսնելով պատեր են շարում մեկը մյուսի հետևից: Իսկ երբ քանդվում է, նորն են կառուցում:
Комментариев нет:
Отправить комментарий