Մենք խոցելի ենք, բայց ոչ թույլ: Շատերը չեն հասկանում տարբերությունը:
Չեն լինում մոտիկ հարաբերություններ՝ հիմնված լավ տակտիկայի վրա: Տակտիկան թույլ չի տալիս զգալ: Մենք կարող ենք հասնել մե նպատակին, բավականություն զգալ զույգի՝ մեզ ենթարկվելուց, մեր՝ նրա վրա իշխանությունից, ստիպել նրան հաշվի նստել մեզ հետ: Սակայն դա չունի ոչ մի ընդհանուր բան իրական հանդիպման, սերտության, սիրո հետ:
Մենք պետք է տեղ թողենք ցավի և շփոթմունքի համար, որոնք առաջանում են, երբ մենք ցած ենք դնում զենքը և հրաժարվում ենք ցանկացած տակտիկայից, ցանկացած վիճաբանությունից սիրելի մարդու հետ: Դա ճանապարհ է դեպի ինքներդ ձեզ, դեպի տուն, ճանապարհ՝ տանող դեպի ուրիշ մարդկային արարածի հետ հանդիպման: Ճանապարհ դեպի սեր:
Հեղինակ՝ Խորխե Բուկայ "Սիրել բաց աչքերով"
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշան
Նկարի հեղինակ՝ Amanda Dalbjorn
Աղբյուր՝ Мы уязвимые, но не слабые. Многие не понимают разницы
Комментариев нет:
Отправить комментарий