«Ընտանեկան
բռնությունը ընտանիքի անդամների միջեւ
ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ
տնտեսական բռնության կիրառումն է»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության կողմից մշակվել է
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ
օրենքի նախագիծ, որով սահմանվում
է ընտանեկան բռնության
հասկացությունը, ընտանեկան բռնությունից պաշտպանության
և դրա կանխարգելման
բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և
այդ մարմինների ֆինանսավորման
աղբյուրները, ընտանեկան բռնությունից պաշտպանելու
և դրա կանխարգելման
հատուկ մեխանիզմների տեսակները, դրանք կիրառելու հիմքերը,
հատուկ մեխանիզմների կիրառման ժամանակ ընտանիքի
անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու
համար պատասխանատվությունը:
Նախագիծը
սահմանում է նաև
«ընտանեկան բռնության կանխարգելման և
զոհերին աջակցման» հասկացությունը, որն
ուղղված է ընտանեկան
բռնությանը նպաստող պատճառների և
պայմանների չեզոքացմանը, ընտանեկան բռնության կանխմանը,
ընտանեկան բռնության խափանմանը, ընտանեկան
բռնություն կատարած անձին պատասխանատվության
ենթարկելուն, ինչպես նաև ընտանեկան
բռնության զոհի առողջական-սոցիալական
վերականգնմանը:
Ընտանեկան
բռնության կանխարգելման և ընտանեկան
բռնության ենթարկված անձանց պաշտպանության
մասին օրենքի նախագիծը տարաբնույթ
քննարկումների է տեղիք
է տվել: Նախագծի
վերաբերյալ կարծիք հայտնողները երկու
խմբի են բաժանվել՝
կտրականապես դեմ և կողմ:
Այն, որ Հայաստանում
ընտանեկան բռնությունները թաքնված բնույթ են
կրում, այդքան էլ այդպես
չէ: Կան բռնության
ուրիշ տեսակներ, որոնք նույպես
թաքնված չեն, օրինակ՝ դպրոցում
կատարվող բռնությունները, ուսանողների միջև, բանակում, Ազգային
ժողովում, լրագրողների միջև, պետական կամ
այլ մարմիններում: Եվ
դրանք բոլորը չէ, որ
հայտնվում են իրավապահների
ուշադրության կենտրոնում: Եվ այս
տեսակետից, եթե այս բոլոր թվարկված բռնությունները բացահայտնվեն և կանխվել, ընտանեկան բռնությունը դրանց
մեջ շատ չնչին
տոկոս է կազմելու:
Այս օրենքը ընդունվել է
աշխարհի 120 երկրներում և չկա երկիր, որտեղ
այս օրենքի ընդունումից
հետո դրական տեղաշարժ լինի:
Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ընդունած երկրներից
որոշ տվյալներ կան, օրինակ՝ Գերմանիայում
2011-ին օտարված երեխաների քանակը
կազմել է 38 հազար, 2016-ին
հասել է քանակը
84 հազարի, Նորվեգիայում, որը ևս հայտնի
է երեխաների իրավունքների պաշտպանության ծառայություններով՝ 10 հազարից ավելի երեխա:
Թվերը համեմատելու դեպքում երևում է,
որ իրականում այն
երկրներում, որտեղ նմանատիպ օրենքներ
են գործում, բռնությունների
աճ է գրանցվում,
ամուսնալուծությունների աճ և
որևէ կանխարգելման մասին խոսք չկա:
21 տարի է, ինչ
Գերմանիան այս օրենքն ընդունել
է ու 21 տարվա
մեջ 620 հազար երեխա են
օտարել:
Այս օրենքի գործածությունը
միանշանակ չէ: Ընտանեկան
բռնության մասին օրենքի ընդունմամբ
չէ, որ պետք
է պայքարել մեր
հասարակությունում առկա այս երևույթի
դեմ: Աշխատանքները առավելապես պետք է տարվեն
հասարակության անդամների գիտակցության և
իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
Ընտանիքը
փակ է, միջանձնային
գաղտնիություն կա և
օրինագիծը կարող է հնարավորություն
տալ պետության ներկայացուցչին
այդ միջավայր ներխուժելու:
Այս նախագծով՝ ոստիկանության
ներկայացուցիչներն ունեն լիազորություն միջամտելու ընտանեկան հարաբերությունները:
Կարող են հեռացնել
բռնություններ անողին իր տանից,
ընդ որում, ընտանիքի
այդ անդամը կարող
է լինել նաև
սեփականատերը, կարող է երեխաների
տեսակցության ժամանակավոր կարգ սահմանել, մինչդեռ
ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել
միայն օրենքով՝ դատարանի որոշմամբ,
այստեղ արդեն հակասահմանադրական դրույթ կա։
Օրենքն ավելի շատ
նպաստելու է ոչ
թե ընտանիքների միավորմանը,
այլ քայքայմանը, ապաստարաններ տեղավորելուց հետո օրենքը չի
ասում, թե հետագայում
նրանց հարաբերությունները ինչպես են կառուցվելու,
ինչ է լինելու
6 ամիս հետո:
Սակայն այս օրենքի ընդունման նպատակ չունի ընտանիքների բաժանման պատճառ հանդիսանալ: Հնարավոր է, որ չվերացնի ընտանեկան բռնությունները, բայց
գոնե ինչ-որ չափով կնվազեցնի, կկանխի դեպքերը:
Բռնության ենթարկվածին կամ բռնության վտանգը
կանխելու նպատակով հաճախ չի
գտնվում համապատասխան պատկան մարմինը: Օրենքը
ընտանիքներ քանդելու նպատակ չունի:
Օրինակ՝ մի բռնության դեպք, որն ավարտվել
է կացնահարությամբ: Ամիսներ
շարունակ ամուսինը դարանակալում էր,
անընդհատ գալիս էր, հոգեբանական
ճնշման էր ենթարկում,
հարձակումներ էր գործում
և ոստիկանությունը չէր
կարողանում միջամտել, ասում էր՝ նրա
ազատ տեղաշարժվելու իրավունքն է, չեմ
կարող ասել մի կանգնիր,
արդյունքում եղավ՝ կացնահարություն, որովհետեւ
չունեինք այս օրենքը:
Ըստ իս, ամեն բան
ունի և դրական և բացասական կողմեր: Եվ սա այդ դեպքն է: Շատ քիչ ժամանակ է անցել, ինչ օրենքը ուժի մեջ է մտել, արդյունքները հետո կերևան: Ես օրենքին դեմ չեմ, սակայն կան
որոշ ձևակերպումներ և դրույթներ, որոնք միանշանակ ենթակա են փոփոխման: Ըստ իս, օրենքում
կան տեխնիկական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում հնարավոր է լուծել: Ոչ ոք բնականաբար կողմ չէ
բռնությանը:
Մի անգամ Մարտին
Լյութեր Քինգը ասել է. «Բռնությունը
անբարոյական է, որովհետև դա ծագում է ատելությունից: Ոչնչացնում է միասնությունը և եղբայրությունը մարդկանց միջև:»
Комментариев нет:
Отправить комментарий