Ռոբի և իր ընտանիքի մասին պատմությունը բացառություն չեղավ: Ռոբը Փիրըլ Ս. Բաքի «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» պատմվածքի հերոսն էր:
Այդ Սուրբ Ծնունդը Ռոբի համար ամենահիշարժանն էր, և կարծում եմ բոլորս էլ ունենք ամենավառ մի հիշողություն կապված Ծննդյան տոների հետ: Ռոբը և իր ընտանիքը Սուրբ Ծննդյան տոների մեծ ոգևորությամբ էին սպասում և նրանց ընտանիքում տիրում էր միայն ու միայն սերը, որը պատմվածքում արտացոլված էր:
Սուրբ Ծննդին բոլորը նվերներ են տալիս միմյանց, սակայն երբեմն նվերները այնքան նշանակություն չեն ունենում ինչքան նվիրողի սերը ու վերաբերմունքը: Նույնը և Ռոբի ընտանիքում էր, նրա քույրերը ձեռագործ իրեր էին պատրաստում, իսկ Ռոբը ոչ մի նյութական նվեր չպատրաստեց: Ռոբի վերաբերմունքը և սերը ամեն ինչ նշանակեց իր հոր համար:
Նրանց ընտանիքը երջանիկ էր, որովհետև սեր էր կար: Ինչպես գրված էր պատմվածքում. «... սերն է ծնունդ տալիս սիրույն:» Այս Սուրբ Ծնունդը Ռոբը երբեք չմոռացավ, դա միշտ մնաց իր սրտում՝ իր ընտանիքի հետ միասին:
Բոլորիս կյանքում էլ լինում է մի Սուրբ Ծնունդ, որը հիշվող է ու գեղեցիկ: Բոլորս էլ նվերներ պատրաստում ենք մեր հարազատների համար, որը նույնպես գեղեցիկ երևույթ է: Սակայն բոլոր նվերներից այն կողմ իրականում կարևոր է մեր ընտանիքը, որտեղ քեզ գնահատում են քեզ ոչ թե թանկարժեք նվերներով, այլ պարզապես մի փոքրիկ արարքով, որը երջանիկ է դարձնում բոլորին:
Թող այս Սուրբ Ծնունդը լինի ամենագեղեցիկը...
Комментариев нет:
Отправить комментарий