-Ալո, լսո՞ւմ ես ինձ։ Կհիշե՞ս, թե ով եմ։ Չգիտեմ էլ ինչից սկսեմ։ Դու կարծում էիր ես ստվեր եմ և միշտ կհետևեմ քեզ։ Չնայած․․․ այդքան էլ չէիր սխալվում։ Եթե հիմա քեզ զանգել եմ, ուրեմն դեռ հետևում եմ քեզ։
Ցավոք, հավերժ չտևեց մեր սերը, այն ձյուն էր, որ վաղ թե ուշ հալչելու էր։ Եթե դու դա գիտեիր, ապա ինչո՞ւ իմ կյանք ներխուժեցիր, ավերեցիր այնտեղ ամեն ինչ, իմացար իմ ամեն գաղտնիքը և հյուրանոց եկած մարդու նման հեռացար, ասես այդպես էլ պետք է լիներ։ Ինչպե՞ս փոխեմ իրականությունը, ինչպե՞ս դադարեմ հիշել քո նման մղձավանջին։ Հեռախոսով դու իհարկե չես տեսնի իմ զգացմունքները։ Նույնիսկ չհասկացար իմ զանգահարելու իմաստը։ Իսկ հիմա թույլ տուր հարցնեմ՝ ի՞նչ է լինելու հետո։ Ի՞նչ ես անելու քո կյանքի հետ, ինչպե՞ս ես ապրելու առանց ինձ, ո՞ւմ ես բարի լույս ասելու առավոտյան և ժպտալու, ո՞ւմ տուն ես շտապելու ազատ ժամանակ․․․։
Բարի եղիր ասել գոնե հիմա, չէ՞ որ ես էլ չեմ սպասում քեզ, հույսս մարել է։ Պատասխանիր հարցիս։

- Բաժանորդը անջատել է հեռախոսը...
Комментариев нет:
Отправить комментарий