вторник, 12 сентября 2017 г.

Ձանձրալի պատմություն

Բարև ձեզ։ Այս անգամ ես Գոհարն եմ, ոչ ուրվական, ոչ լացող աղջիկ, ոչ անծանոթ օտարական, ոչ էլ ներքին ձայն և նույնիսկ ոչ էլ ստվեր։ Այս անգամ դա իրոք ես եմ։
Զարմանալի է, երբեք չէի մտածի, որ կգրեմ իմ անունից և ոչ հորինված՝ հնարավոր գրավիչ պատմություն, որ միշտ փորձում եմ իրականության հետ համատեղեմ։ Իմ կյանքը համարյա ոչ մի ձևով չի տարբերվում սովորական 16 տարեկան աղջկա կյանքից, կարելի է ասել ինչ որ մի տեղ այն ձանձրալի է։  Դրա համար էլ վերնագրել եմ <Ձանձրալի պատմություն>։ Բայց եթե դու, սիրելի ընթերցող դեռ շարունակում ես կարդալ այս ոչ ուսուցանող և հնարավոր անհաջող նյութը ուրեմն ինչ որ բան գտել ես դրա մեջ և ես ուրախ եմ դրա համար)))։ Լավ, եկեք սկսեմ։ Ամենակորևորը ինձ համար զգալն է, ինչքան հանարվոր է խորը զգամ և հասկանամ այն ինչ գրում եմ, ինչ ստեղծագործում եմ ձեր և ինչ որ մի տեղ նաև ինձ համար։ Եթե դու գոնե մեկ անգամ կարդացել ես իմ նյութերը, ուրեմն համոզված եմ, որ նկատել ես այնտեղ մշուշոտ թախիծ։ Դա կարելի է ասել իմ աուռան է, այն թախծոտ է և ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ։ Դուր է գալիս քեզ դա թե ոչ ես չգիտեմ, բայց ուրախ կլինեի եթե կիսվեիր կարծիքով դրա հետ կապված։ Երկրորդ հերթին ինձ խնդրեցին պատմել իմ կյանքի ձգտումների մասին։ Անկեղծ ասած ես ինքս երբեք չեմ մտածել սեփական ձգտումների մասին, միշտ հորինել եմ կերպարների, ովքեր ունեն կամ շատ են ուզում ունենալ նպատակ։ Ուրեմն ես մտածեցի և կասեմ ձեզ այն բոլոր բաները որոնք ես շատ կուզենաի տեսնել, անել կամ զգալ- իմ աչքով տեսնել իրական դետեկտիվական հետախուզություն, փրկել ինչ որ մեկի կյանքը, գիշերով լողանալ ծովում, պարել վալս մայրամուտին, ևս մեկ անգամ զգալ այն սառը քամին, որի մասին ես գրել էլ իմ <Մոռացված, լքված․․․> նյութում, լինել ամենառաջինը ով դիմավորում է արևածագը և ամենավերջինը ով ճանապարհում է մայրամուտը․․․․ էլի ես սկսեցի ստեղծագործել, կներեք)): Բանն այն է, որ երբեմն ես չափից շատ ռոմանտիկ եմ։ Համենայն դեպս երևի թե ես շատ կուզենաի անել այս բոլոր բաները։ Կասեմ նաև, որ ես սովորություն ունեմ կապնվել մարդկանց, բայց եկեք խոսենք ուրախ բաներից։ Ես սովորություն ունեմ հավաքել քարեր այն վայրերից, որտեղ երբեվիցե եղել եմ, դա ինձ հույս է տալիս, որ մի օր ես կվերադառնամ այնտեղ։ Դու դեռ կարդում ե՞ս։ Ես ուրախ եմ, հիմա դու գիտես իմ մասին մի քիչ ավելին))։ Քանզի ես ոչ մի ուրիշ բան չգտա ձեզ պատմելու իմ մասին, այդ պատճառով այսքանով ես կավարտեմ իմ ձանձրալի պատմությունը, որը ավելի շատ նման է ինքնաբնութագրման։ Դու հաստատ, սիրելի ընթերցող վաղ թե ուշ կմոռանաս իմ այս նյութը, երևի թե նաև ինձ, բայց դա ոչինչ, ամեն ինչ էլ անցողիկ է։ Ես ուղղակի հույս ունեմ, որ դու կժպտաս։ Հենց հիմա ժպտա, ոչ թե ինձ, ոչ թե այս նյութին, այն քո կյանքին։ Սիրիր այն ինչքան էլ ձանձրալի պատմություն ունենա)): Շնորհակալ եմ, որ կարդացիր։  

Комментариев нет:

Отправить комментарий