среда, 27 сентября 2017 г.

Մաշված «ճիշտը»

 Ես վախկոտ չեմ, բայց վախենում եմ սխալվելուց, որովհետև երբ բնիցդ դուրս ես գալիս, սկսում ես հիասթափվել:
Ամեն բան սխալ է թվում ու միակ «ճիշտը» թվում է, թե քոնն է:  Քո փոքր ու մաքուր «ճիշտը», որը դավաճան չէ, ժամանակի ընթացքում մաշվում է սխալների մեջ: Ու, երբ մաշվում ու պրծնում է, շատ ծանր է դառնում հայելու առաջ նստելը: Շատ դժվար է լինում ընդունել հայելու սուտը: Հայելին չի խաբում, ափսոս՝ չի խաբում: Բայց, միևնույն է, հայելին սուտ է: Ստիպված հայելին դատարկվում է ու, երբ փորձում է լցվել՝ չտեսնելու է տալիս: Կթվար, թե արհամարհանք է, բայց ոչ... 
Ինչ արհամարանք: Ափսոսանք է, ափսոսա՜նք....

Комментариев нет:

Отправить комментарий