четверг, 7 сентября 2017 г.

Դու այն մարդն ես, ում հետ...

Ցանկանում եմ քեզ հետ միասին գնալ հեռու երկրներ, տեսնել վերերկրային բնապատկերներ, երկրի գաղտնի անկյուններ, որոնք, առանց քեզ, հաստատ այդքան զարմանահրաշ չէին լինի
Ձգելով ուսապարկի գոտին և ուղևորվելով օդանավակայան՝ քեզ հետ միասին ես ցանկանում եմ բարձրանալ ինքնաթիռի սանդուղքով: Քեզ հետ ես ցանկանում եմ մոլորվել, խփել վրան և, հաճելի գիշերից հետո, առավոտյան ժամը 5-ից թափառել մութ քաղաքում, որի անունը մենք նույնիսկ չենք կարողանում հիշել: 
Դու այն մարդն ես, ում հետ ես ցանկանում եմ վերադառնալ տուն և փախչել այնտեղից: Ես ցանկանում եմ ապրել քեզ հետ իմ կյանքի ամեն մի արկածը: 
Ես ցանկանում եմ այս աշխարհում ամեն ինչ անել քեզ հետ միասին։
Թարմանությունը՝ Եփրիկյան Շուշանի

Комментариев нет:

Отправить комментарий