понедельник, 4 сентября 2017 г.

Մնա հավերժ անկյունում

Փնտրել եմ քեզ երկնքում՝
Աստղերի կուտակված մի բույլում,

Որտեղ ամեն երազանք յուրովի էր բուրում,
Բայց նրանցից ոչ մեկը չէր փայլում։
Քո աչքերն եմ կարոտում,
Որոնք դեռ ինձ չեն հանդիպում։

Փնտրել եմ քեզ բացատում՝
Փշոտ վարդերի, անգամ երիցուկի՝
 «Սիրում է» թերթի արանքում,
Գեղեցիկ են, բայց տուն տանել չեմ կարողանում։
Ես գիտեմ, որ նրանք առանց հող չեն դիմանում։
Այդ դու ես միայն ինձանից սնվում և ապրում։

Բայց, ո՞վ ասաց, որ դու-ծաղիկ գոյություն է ունենում։
Չլինի՞, այդ ես եմ փնտրելուց քեզ հորինում։
Կրկին ցրված եմ, ախր, հրաշքներ չեն լինում։
-Այլևս չեմ փնտրելու,- բղավեցի
...Ու գտա հենց այդ ակնթարթում,
Սրտիս ձախ ու փայտե անկյունում։


Комментариев нет:

Отправить комментарий