пятница, 8 сентября 2017 г.

Դերդ սպասում է քեզ

Երբեմն այնքան անսպասելի է պատահում ամեն ինչ։ Քիչ առաջ ծիծաղից մահանում էիր, իսկ հիմա՝ ոչինչ։
Ու լավ է, երբ չես որոշում, թե ինչ անել հաջորդիվ։ Մեկ է` չի ստացվի փոխել ներքևից այն, ինչը վաղուց է գրվել վերևում։ Պարզապես մենք՝ դերասաններս, չգիտենք այն սցենարը, որով խաղում ենք այս կյանքը։ Այդ է պատճառը, որ վախենում ենք։ Գուցե մենք ենք այն հերոսը, որ պետք է լինի դժբախտ։ Ու շատերին հենց այդպես էլ թվում է։ Նրանք դառնում են սեփական չկատարված պատահար-մտքերի գերիները։ Այդ երբվանի՞ց է մենությունը դարձել դժբախտություն։ Եվ երբվանի՞ց են կեղծիքը նկատող մարդիկ դարձել վախկոտ։ Կեղծիքը կարող է ծնել չարություն, ատելություն, գուցե, բայց վա՞խ։ Չէ՛, վախենալ պետք է ոչ կեղծիքից։ Ճշմարտությունն է ամենասարսափելին ու զորեղը։ Այդ նա կարող է տակնուվրա անել ամեն ինչ վայրկյանների ընթացքում։ Այդ նա կարող է միացնել և բաժանել հավերժ, կոտրել և բարձրացնել ամպերից վեր։ Քանի դեռ ապրում ես կեղծիքի մեջ՝ աչքերդ փակ, քեզ մնում է միայն ծիծաղել։ Հետո հնարավոր է և լաց լինես, երբ ճշմարտությունը բացի քո աչքերն այնպես, որ դու մոռանաս անգամ դրանք թարթել։ Դեռ երկար աչքերդ կմնան այդպես պաղած։ Դա բնական է՝ դու մտնում ես կյանք։ Քո դերը (կեղծիքը) սպասում է քեզ․․․

Ոգեշնչման աղբյուրը՝  Վիլյամ Սարոյան «Ծիծաղ»

2 комментария: