четверг, 7 сентября 2017 г.

Վերագտել եմ բառերը

Կարող ես անցնել այս փոքրիկ քաղաքի մի քանի կամուրջների վրայով ու ներքև չնայել: Ներքևում սպասող չկա:
Ներքևում միայն ջուր կա, այնտեղ փորձիր պատկերդ տեսնել ու ճանաչել ինքդ քեզ:
Թափառիր հին կամուրջներով՝ փնտրելով նույն պատանուն: Փորձիր բառերդ կուլ չտալ ու մարդկանցից հարցնել իմ մասին, գուցե նրանք տեսած լինեն, լսած լինեն: Ո՞ւր են կորել այն բառերի ծովերը, օվկիանոսները, որ շարունակ լող էիր տալիս այնտեղ:
Չես կարողանում գտնել ինձ, որովհետև դա միայն քո ցանկությունն է, քոնն է, բայց իմը չէ, իմ ցանկությունը չէ: Իսկ միակողմանի ոչինչ չի լինում:
Ես չէի թաքնվել, ես չէի փախել, ուղղակի երբեմն դադար ես ուզում: Դադար, որն օգնում է վերագտնել բառերը ու դրանցից կախված ասելիքները: Հիմա բառերս շատ են, ասելիքներս՝ նույնպես:
Էլ կարիք չկա ինձ փնտրելու, ես վերադարձել եմ:
Այստեղ եմ, որպեսզի շատ լսեք իմ մասին:


Комментариев нет:

Отправить комментарий