четверг, 28 сентября 2017 г.

Ծանր օդով եմ ապրում


Շունչ ու արտաշունչ. սկսում եմ զգալ, թե գնալով որքան է դժվարանում մի ժամանակ սովորական թվացող գործողությունը:

Ես դա արդեն տանել չեմ կարողանում, զզվելի է դարձել, որովհետև օդը կեղտոտ է: Մարդկանց դատարկ աուրաները, մտքերը, կարծիքները օդում լողում են: Ու հիմա ո՞վ եմ ես: Սրանցից ինչո՞վ եմ տարբերվում: Ես էլ եմ այս օդը շնչում: Չլինի՞ վարակվել եմ արդեն: Դարձել եմ կեղծ ու սխալ: Ես դադարել եմ հավատալ, որ քայլերս ճիշտ են: Իմ քայլերը կեղծ են դարձել: Գոյությունս ինչով է պայմանավորված՝ ինքս էլ չգիտեմ:
Շունչ ու արտաշունչ. սկսում եմ զգալ, թե գնալով որքան է դժվարանում մի ժամանակ սովորական թվացող գործողությունը:

Комментариев нет:

Отправить комментарий