среда, 6 сентября 2017 г.

Քո ստվերը

Ով եմ ե՞ս։ Քո ստվերը, քո ետնանկարը, պահապան հրեշտակը, անվանիր ինձ` ինչպես ուզում ես։
Եվ հիմա ես այստեղ եմ, օր օրի և քայլ առ քայլ դառնում եմ ավելի ուժեղ քո շնորհիվ։ Չվախենաս, ես միշտ կողքիդ կլինեմ և կօգնեմ քեզ։ Քանի դու իմ կարիքն ունես, ես այստեղ կլինեմ։ Քանի անգամ եմ հետդ տարբեր խաղեր խաղացել, բայց, միևնույն է, ոչ մեկն էլ մինչև վերջ չեմ հասկացել։ Ես միշտ եղել եմ քո ետևում և լուռ հետևել քեզ։ Ափսոս, քո նման մարդկանցից էլ չկան։ Դրա համար էլ պետք է ուժեղ լինես, միշտ նայես թշնամուդ ոչ թե վերևից, այլ շատ զգույշ և խորամանկ հայացք գցես` ներքև պահելով գլուխդ։ Իսկ ես կնայեմ քեզ և հավատով լցված կսպասեմ, կսպասեմ մինչև լրիվ ինքնուրույն դառնաս։

Այսօր էլ պետք է մենակ մնաս․․․ գիտեմ։ Նայիր ինչքան աստղ կա երկնքում, ինչքան քեզ նայող աչքեր․․․ փախիր, վազիր, գնա այստեղից, իսկ ես քեզ կհետևեմ։ 

Комментариев нет:

Отправить комментарий