четверг, 7 сентября 2017 г.

Ինչքան էլ մութ լինի...

Ո՞վ ես դու:
Քեզ ճանաչել եմ արդյո՞ք այս տասը տարիների ընթացքում, գիտակցե՞լ եմ արդյոք՝ ով ես դու ինձ համար:
Հասկացել եմ արդյո՞ք ինչ-որ բան, թե՞ անջատելով զգացմունքներս` շփվել ու կապվել եմ քեզ: Բարդ է, ներսիս պատերը էլ չեն պահում զգացմունքներս:
Հարցեր կան, որոնց պատասխանները չեմ գտնում, հարցեր կան, որ խեղդում են: Ես ուզում եմ պատասխանես այդ հարցերին, բայց քեզ դա կցավեցնի՝ հաստատ գիտեմ: Ես վազում եմ երևույթների ետևից, ինչպես մեկ-մեկ լինում է երազներում, երբ վազում ես, բայց մնում ես տեղումդ շնչակտուր կանգնած
Կաթկաթխեղդող զգացողություն է, օդի պակաս, կոպերի ծանրություն, թեթև դող, ու ցանկություն՝ այլևս այս ամենը չզգալու: Ուզում եմ ավարտվի սա, ուզում եմ օդս նորից բացվի կամ ուղղակի կորչի: Ե՞լք՝ չեմ տեսնում: Հո՞ւյս՝ չունեմ
Ունեմ մի տեսակետ, որ մարդու կյանքն իմաստ ունի այնքան ժամանակ, որքան իր ներսում կա հույս: Ես չունեմ այդ հույսի կտորը
Ու այս ամենը չի սկսվել քեզնով: Վերե՜լքտապալումվերե՜լք...տապալում: Ամեն անգամ բարձրից ընկնելիս մի բան կոտրվում է ու վերջում էլ ոչինչ չի մնում. ո՛չ ցանկություն, ո՛չ զգացմունք, ո՛չ ցավ, ոչինչ...
Դատարկություն ու մթություն է մնում միայն, ու ես այդ դատարկ մթության մեջ՝ մենակ կանգնած
Լինում են, չէ՞, պահեր, երբ մարդուն կյանքի ու աշխարհի հետ կապող
մի բան է լինում միայն, մի կապող օղակ, մի մարդ միայն՝ ծառից կախված չորացած տերևի նմանԻմ կյանքում էլ կա էդպիսի մեկը, ով ստիպում է չտեսնել մթությունը, որտեղ միայն մի լույս կա փոքրիկ արտացոլանքով: Ստիպում է տեսնել, որ ինչքան էլ մութ լինի ՝ լույս կակար

1 комментарий:

  1. Դին,ոնց եմ հասկանում քո ապրումները։ Շատ գեղեցիկ էր,հավանեցի :)

    ОтветитьУдалить