вторник, 5 сентября 2017 г.

Դուռ բեր, որ բացես

 Որ տունդ հյուր գա, սկզբից պետք է տուն ճարես։
Դուռ դնես, որ գան: Բացես, հետո էլ ասես.
-Նորեն համեցեք, տան դռները միշտ բաց են ձեզ համար։ 
Պատուհան դնես, որ շոգ լինի՝ բացես, ցուրտ լինի՝ փակես։ Վարագույր դնես, որ դրսից նայելիս չտեսնեն, որ տանը կիսամերկ ես ման գալիս։ Կահույք գնես, բերես տուն, որ խոսելիս բաղաձայն ձայնդ չարձագանքի, որ հանկարծ քեզ չթվա, թե միայնակ չես։ Գորգ բեր, որ քեզ նվիրած փոշեկուլն օգտագործվի։ Շուն բեր, պահի, թող կահույքդ փչացնի։ Որ բարկանալուց, բողոքելուց իմանաս, թե պատճառ կա։ Շուն բեր, պահի, որ բարկանաս, ուրախանաս, չձանձրանաս, սիրել իմանաս, ներելը հեշտ դարձնես․․․։ 
Էդքան բանն էլ, որ իմանաս, ասեմ քեզ` արդեն լավը կլինես։ 
Հիմա ասածս ինչ է։ Ասում եմ, որ ամեն բան սկսվում է տանից, թե պատերն ինչ գույնի են` էդ արդեն կարևոր չի։ 

Комментариев нет:

Отправить комментарий