вторник, 12 сентября 2017 г.

Սարոյանի ու իմ հայը

Սարոյանն ու ես սիրում ենք հայի տեսակը` լինի լավ, թե վատ:  Հայի տեսակը չկրկնվող է. ու սա չենք ասում այն պատճառով, որ ես կամ դու հայ ենք: 
Հայերը շատ են, աշխարհում ամեն տեղ կարող ես հանդիպել: Իրենց հայրենիքը թողել են ինչ-ինչ պատճառներով ու գնացել, բայց հոգու խորքում ետ վերադառնալու նպատակ ունեն: Ամեն տեղ նրանք կարող են պահպանել իրենց տեսակը` լավ տեսակը:
Հայերը խիզախ են: Խիզախ բոլոր առումներով, ինչպես խիզախ է «Հայ մուկի» Արտաշը: Բայց մենք սիրում ենք հայի այն տեսակը, որ ցույց չի տալիս իր ունեցածը, սակայն անհրաժեշտ պահին բաց է թողնում: 
Հայերի բնույթի մասին կարծիքները շատ են: Օտարները խոսում են և՛ լավը և՛ վատը, բայց Սարոյանն ու ես տանել չենք կարողանում, երբ հայն է հայի մասին վատը խոսում: Մենք այդքան էլ քիչ չենք, ուղղակի մեր հայրենիքն է դատարկ: Ու երանի թե մի օր բոլոր հայերը տուն վերադառնան: 

Комментариев нет:

Отправить комментарий