вторник, 12 сентября 2017 г.

Անքնություն

   
  Քեզ հարց է տանջում։ Անքնություն ունես արդեն երորրդ օրն է։ Բավարար տնամադրության կա, բավարար հարցեր կան, բայց պատասխաններն արդեն երորրդ օրն է  բացակայում են։ Դանդաղ ես մտածում, քիչ ես խոսում, աչքերդ առաջվանը չեն․․․ Երբ հարցերն խեղնում են ու դու պատասխան չունես, նաև ելք չես ունենում՝ խեղդվում ես։ 
    Երբեք և ոչ մեկ չի ընտրում իր ժանապարհը։ ԵՎ երբեք և ոչ մեկ կիսատ չի թողնում այն։ Եթե վերջանում է մի փոքր բան, մեծ բաները կիսատ չեն մնում, առաջ չեն գնում, մեռնում են, մեռնում․․․ 
    Եթե մի բան ունի սկիզբ, ունի նաև վերջ, իսկ թվերն աշխարհից դուրս, սուտ բաներ են։ 
 Մեկ-մեկ թվում է, թե մարդիկ սխալ են վարվում կյանքի հանդեպ։ Շատ են տանջվում, ուժ գործադրում, դիմակայում, բայց նրանց բոլորին էլ խելոքներն ասել են, թե կյանքում ամեն բան տրված է վայելելու համար։ Ցավում եմ, որ վայելելու հերթը չի գալիս․․․  Դու մտքեր ունես, որ գործեր չեն դառնում,  գործեր ունես, որոնք դժվարագույնն են։ Դու բողոքում ես, բողոքում․․․ Հիմարանում ես, որքան սիրտդ դիմանում է։ Ու, երբ ինչ-որ բան կորցնում ես, դու քեզ դժվախտ ես զգում, մինչդեռ հիմար պետք է զգայիր։ Սակայն, երբեք թույլ ու տգետ մարդկանց կյանքը փորձություն չի տալիս։  

Комментариев нет:

Отправить комментарий