четверг, 28 сентября 2017 г.

Հեռու էինք իրարից

Ու ես գիտեմ` պիտի անվերջ կանչես այդպես ու հեռանաս: Իսկ ես չեմ լսի քո ձայնը: Չեմ լսի այլևս... 
Ինչի՞ս է պետք խելագարված մի պոետ, ով գրեթե հինգ անգամ իրեն «նետել է» պատուհանից: Ինչի՞ս է պետք այդ պոետը, այդ ներկված ծաղրածուն: 
Պոետը գրեց իր կորցրած սիրո մասին, գրեց, որ դրանից հետո իր համար այլևս ամեն ինչ միևնույն է, գրեց, թե ինչպես հարբեց մինչև առավոտ: Գրեց պոետը, որ սիրելիի գնալուց հետո երկինքը մթնեց իր համար, աստղերն ու արևը հանգան:
Նա տաքացնում է ձեռքերը հոգու մոխիրների վրա, իսկ հետո դնում մոխրամանի մեջ: Մոխիրը բռնում, ձևացնում է, կարծես իմ ձեռքն է:
Ու հանկարծ ձեռքս մեկնեցի ուշացած... Խելագարվեց այդ ծաղրածուն:
Կրկին բաց էր պատուհանը: Վեցերորդ անգամ «նետեց» իրեն, իսկ հետո իր հետևից փակեց պատուհանը: Դրանից ավելի մոտ մենք իրար երբեք չեղանք:
Ու ես էլի ուշացած... 

Комментариев нет:

Отправить комментарий