четверг, 7 сентября 2017 г.

Բաց մի թողեք ձեր երջանկությունը

 Երջանկությունն ի՞նչ բան էր...
Չիմացա՞, թե՞ չուզեցի իմանալ: Որտե՞ղ էր թաքնված, տեղը չգտա: Չիմացա, թե ուր էր տանում ուղիղ ճամփան ու ինչ կար ժպիտի մեջ, որ մարդիկ այդքան շատ են զգում դրա կարիքը: Ինձ ամեն օր հավատք էի ներշնչում` եթե երջանկություն չստեղծես, չես էլ ունենա: Չէ, բայց լինում է, չէ՞, որ ինքն իր կամքով է գալիս: Լինում է, չէ՞... 
Բայց դրա մասին շուտ են մոռանում, ձև են թափում, թե ոչ էլ եղել է: Բայց, չէ էլի, ախր, ես իմ աչքով տեսա: Տեսա, մոռացա, անցավ, գնաց:
 Ուղիղ ճամփա չգտա, ոչ էլ մի վայրկյան ժպիտ: Սկսեցի ճամփաս հարթել ու ուղիղացնել: Երբ վերջացրի, պտտվեցի, որ ետ նայեմ, վերջապես տեսնեմ ուղիղ ճանապարհս: Պտտվեցի, ժպիտ իջավ դեմքիս: Ժպիտը  վայրկյան էր, որ անցավ, գնաց: Ու անցավ, գնաց նաև երջանկությունն իմ, որովհետև զբաղված էի ճամփաս հարթելով:
Բաց մի թողեք ձեր երջանկությունը, բաց մի թողեք...

Комментариев нет:

Отправить комментарий