вторник, 29 августа 2017 г.

Երկինքն ու ես

Լուսինը ձեզնից շատ է հասկանում ինձնրա հետ կարող եմ լուռ մնալիսկ ձեզ հետ չեմ կարողանում․ դուք ստիպում եքոր անընդատ խոսեմ, որպեսզի չձանձրանաք





Բայց, միևնույն է, կարծում եմ, որ  լռությունը ավելի կարևոր է։ Լռությամբ այնքան բան ենք ասումորքան խոսքերով չենք կարողանում։ Բոլորը սիրում են քեզ․ բոլորը ասում են, թե սիրում ենԻրականում շատ քչերն են սիրում անկեղծ` առանց ցուցադրելուԻսկ ու՞մ ենպետք խոսքերըեթե սիրում ենքպետք է պահվածքով խոսենք մեր զգացմունքների մասին, այլ ոչ թե բառերով: Երկինքը հուշում էոր շատերը կեղծ են․․․  
Ինչ արած, ոչինչ չես կարող անել նրանց դեմԿանգնում ես ընտրության առջև․․․  
Պետք է հավատաս երկնքին կամ մարդկանցԵս համոզված եմոր երկինքը ունակ չէ խաբելու, սուտը հորինել են մարդիկ։ Նրանք դա կիրառում են ամենուր և անընդհատԵրկինքը այնքա՜ն անկեղծ է․ դա  երևում է փայլատակող աստղերից, լուսնից կամ արևից։ Նրանք բոլորը, առանց դադարի ժպտում են քեզ և չեն հոգնում: ժամերով կարելի է նայել երկնքինհիանալ և չվախենալ ձանձրանալուց կամ ձանձրացնելուց:

Комментариев нет:

Отправить комментарий