понедельник, 14 августа 2017 г.

Խաչմերուկներ

 
 Աշխարհում ոչ մեկը և ոչ մի դեպքում պարտական չէ քեզ` պատրաստ եղիր միայնակ գործելու:
Բայց չընկճվես ու չմտածես, թե միայնակ ես: Միայնակ լինելը` էդ հաստատ, բայց դրա մասին միտքը քեզ խեղճացնելու է: Ինչը դուրդ չի գալիս, թռիր, անցիր վրայով` համակարգչային խաղերի գաղափարի պես: Օրինակ` «Մարիո» խաղը, եթե չթռչես` սկզբում դա քեզ կթուլացնի, իսկ հետո` կսպանի: Ուղղակի մի տարբերություն կա: Խաղը դու միշտ էլ կարող ես նորից սկսել, բայց կյանքը նման պարզություններ հաշվի չի առնում: Եթե մարդն իմանար, թե հաջորդ օրն ինչ է իրեն սպասում, ոչ ոքի պետք չէր լինի «կյանք» ասվածը: Նույնիսկ ենթադրելն է տալիս դժվարություն, ուր մնաց ստույգ իմանալը: Թե ասա` ինչիդ է պետք իմանաս... 
Ամեն բան լինում է ճիշտ ժամանակին: Որ շատ էլ ուզենաս ուշանալ, միևնույն է, չես կարող. ժամն ու պատարագը միշտ ստույգ է: Ճակատագրի հավատացողները մոռանում են, որ սկզբից պետք է իրենք իրենց հավատան: Ճակատագիրը հարաբերական բան է: 
Հազար ու մի խաչմերուկ կա, բայց ուղղությունը որոշում ես դու:

Комментариев нет:

Отправить комментарий