воскресенье, 27 августа 2017 г.

Փրկիչը

Իսկ պատահե՞լ է, որ խեղդվեք,
Բայց չուզենաք բղավել` օգնե՜ք:

Չլինեք ջրի խորն ընդերքում,
Ոչ էլ մարդկանց մի ամբոխում,
Որը ձեզ երբեք չի հասկանում:
Այլ լինեք այն միակի գրկում,
Ում բույրից ակամայից եք արբում,
Բայց այն երբեք բավական չի լինում:
Դուք գոչում եք. «Էլի՜, էլի՜ եմ ուզում»:
Եվ երբ մարմինները իրար են հպվում,
Ժամանակը շարունակվելով առաջ է գնում:
Միայն սրտերն են մնում արանքում,
Միայն սրտերն են զգում,
Որ սիրուց են մարդիկ խեղդվում:

2 комментария: