четверг, 9 марта 2017 г.
среда, 8 марта 2017 г.
Հովհաննես Թումանյան (Մոռացված սեր)
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐՍիրում էի երբեմըն քեզ…Այժըմ ևս տակավինԻմ սրտումը դու ապրում ես,Բայց ոչ ուժով քո նախկին։
вторник, 7 марта 2017 г.
Ես` փակս, խավարս, մուգ ամպս, սև անկյունս...
Դատ
Դուռը պինդ փակիր ու գնա
воскресенье, 5 марта 2017 г.
Անհնարին ես դու, ես եմ հորինել քեզ
Թաց շոր
Երկար մտածել է տալիս
Ярлыки:
Աստղ Կիրակոսյան,
Թումանյան,
Վերլուծություն
суббота, 4 марта 2017 г.
пятница, 3 марта 2017 г.
четверг, 2 марта 2017 г.
Տուր ինձ այն, ինչ պետք է սրտիս
Տուր ինձ այն, ինչ պետք է սրտիս,Վերցրու հոգիս ու սիրտս պահիր,
Հետո ասա, որ կլինես կողքիս,
Մի ասա բառեր, որ գիտեմ անգիր:
Ոչինչ չի մնա, ամեն բան կանցնի,
Ձեռքդ չի դողա, թե լսես սրտիդ,
Սիրտդ թե դողա, մի պահ ու կանցնի,
Դու լոկ համբերիր, դու միայն սպասիր:
Ես կգամ, նորից, թեկուզ չսիրես,
Կանցնի ժամանակ ու դու կհիշես,
Եղել ենք բարի , երջանիկ, անկեղծ
Բայց ամենն անցավ, ներսդ դատարկվեց:
Ծանոթ մի վիճակ հոգուս մեջ ,գուցե, առաջ գա մի օր,
Ու ես վերհիշեմ րոպեները հին ու լինեմ անհոգ.
Բայց անշուշտ կգա պահը այն ու ես նորից ետ կգամ
Ներկային, որ ինձ ստիպում է ինքս ինձ ատել:
ԵՍ ԵՄ
Բայց ես մարդ եմ , թեկուզ ոչ գանձ,
Բայց ես նունպես սիրտ ումեն դեռ.
Զգում եմ, ցավում, տանում եմ բեռ:
Իսկ դուք սպանեք մարմինս, կերեք հոգիս.
Հանեք ուղեղս ու հասեք սրտիս,
Փորփրեք մտքերս, տակնուվրա արեք ներսս:
Հետո մեղադրեք ինձ, իբր դարձել եք որսս:
Ես չեմ մեղարում ու չեմ նեղանում,
Ես չեմ արտասվում ու չեմ հեռանում.
Ես մեղադրում եմ ինձ, ինձնից նեղանում.
Քայքայվում ներսից, <<ես>>-իցս փոկվում:
Դուք ինձ չեք ճանաչում
Ով եմ ե՞ս: Չգիտեք ու չեք հասկանա: Ես մարդ եմ, հասարակության մասնիկ, մարդկային բարդույթ, ով ապրում է հանգիստ, արտասվում է առանց արցունքների, գոռում է անձայն, լռում է աղմուկով, կոտրվում է ներսից, դողում է ամռանն ու շոգում ձմռանը:
Ես լոկ մի երազանքով ապրող էգոիստ եմ: Ես էգոյի զոհն եմ, ես մարդկանց թշնամին եմ, երազներիս հրեշն եմ ու որոշ մտքերիս հրեշտակը, ես սերն եմ ու ատելությունը:
Ես իմ ուղեղի կատաղած գազանն եմ, իմ ներսի դևն ու իմ սրտի սատանան, ես բարի եմ ու չար, համբերատար եմ ու անհամբեր, ես ամբողջությամբ փոթորիկ եմ ու հանգիստ, ես դժբախտությունն եմ ու երջանկությունը:
Ես անհասկանալի եմ և նույնկերպ պարզ, ես պարզ եմ ու նույնկերպ բարդ:
Դուք ինձ չեք ճանաչում: Ով եմ ե՞ս: Չգիտեք ու չեք հասկանա:
Երկուսիցս մեկը
Երկուսից մեկը պիտի լինի իմ մարմնում՝ կամ չարս կամ բարիս: Երկոսիս համար տեղ չկա: Ես ունեմ երկուսն էլ, ես կամ երկուսով , բայց մարմինս չի դիմանա, թե երկուսը դուրս գան ի մարդկություն: Կյանք ի բարորություն, սեր ի կեղծավորություն: Կյանքի կետերի բախում: Երկու <<ԵՍ>>-երի հանդիպում, բախում, պատերազմ: Մեկին տամ հաղթանակ, մյուսին՝ վախճան: Ընտրությունը իմն է, սակայն... չէ: Դուք ունեք ձեր դերը, ես թոթոխվում եմ հարվածներից, խոսքերից, վերաբերմունքից: Դուք ինձ սպանում եք, քայքայում, ապա զարմանում, որ ես այլ եմ, փոխվել եմ, կորել եմ, կորցրել եմ: Կորցրել եմ... սիրտս, հոգիս, միտքս, սերս, զգացմունքս, ինձ...Իմ ներսի հրեշներից մեկը պիտի դուրս ելնի, մյուսը՝մեռնի: Երկուսն անհնար է:
Ես պատրաստ եմ
Ես պատրաստ էի լինել մարդկային, լինել շատ բարի ու ամուր սրտով մի մարդ, ով կլինի կողքիդ, երբ դու չարանաս, թեկուզ իր հանդեպ ու հրաժարվես ամեն բանից: Ես պատրաստ էի հարված ստանալ մինչև հոգիս, միայն ե դու նորից շնչես ազատորեն, բարկությունդ կանգ առնի: Նկար... հուշեր... Ցավը եկավ քո փոխարեն, ու դու գնացիր, ասելով,-<< Ետ կգամ>>,- իսկ ես կսպասեմ: Ես սպասում եմ...մի քանի ժամ կանցնի ու կզգամ՝ սիրում եմ: Ես կվազեմ ու կգամ հետ:Խոսքեր... ձայներ... Հուշերս ինձ խեղդում ե,ն, իսկ դու ժպտում ես, ուրախ ես: Իսկ եթե հոգի՞դ նայեմ: Իսկ եթե դադարենք ձևացնե՞լ: Մի՞թե դա հեշտ չէ ավելի. մի՞թե մենք երջանկություն չենք զգա ավելի: Բայց չէ... մենք բարդույթներ ենք, կամավոր էշի բարդույթնոր...
Ես ջերմ եմ. այրվեք դրանից:
Ես կամ... ես ոտքի ելա, իսկ դո՛ւք: Դո՛ւք, որ ինձ հարվածեցիք ու սառցե քարեր նետեցիք վրաս, որ սառչեմ, կա՞ք ,թե՞ մեռած եք: Երևի դեռ շնչում եք այն ողորմելի ու կեղտոտ օդը, որ կեղտոտել եք, հենց ձեր գոյությամբ: Դո՛ւք, որ ոչինչ էիք, բայց ինձ ստիպում էիք ընկճվել ու կասկածել, ի՞նչ եք հիմա: Դուք ինձ փորձեցիք սառցե քարերով սառեցնել, սպանել մարդը, որ կար ներսումս ու դեռ մեկ-մեկ երևում է, բայց չսառեցի, ես դեռ կամ, ես ջերմ եմ ու դա տալիս եմ մարդկանց, բոլորին, նույնիսկ ձեզ:Նայե՛ք ինձ, նա՛յեք ձեզ: Զգացեք տարբերությունը , որ կար նաև առաջ, սակայն դուք չէիք թողնում, որ տեսնեմ այն՝ փչելով աչքերիս ձեր կեղծիքի փոշին: Ինձ համար ոչինչ չարժեն ձեր գարշելի կյանքերը: Միևնույն է այն փաստը, որ դուք կաք: Ձեր գոյությունն ինձ այլևս չի վնասում, սակայն և ոչ ոքի օգուտ տալ չի կարողանում: Դուք կաք, քանի որ մարմինն է դեռ պահպանում գոյությունը, բայց մի օր կգնա մարմնի կենսունակությունն ու դուք կկորչեք:
Չէ՛, ես չարացած չեմ, ու ,ահ չեմ կամենում, ես լոկ ուզում եմ ասել, որ ձեր՝ծաղրանքի արժանի գոյությունը ոչինչ է, դուք չկաք, իսկ ե՞ս... Ես կամ...
среда, 1 марта 2017 г.
Подписаться на:
Сообщения (Atom)





















