вторник, 12 сентября 2017 г.

Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը»



Մարմնի փշաքաղում, այլ կերպ ասած` սրտի աշխատանքի դադարում, որի արդյունքում սկսում ես անադեկվատ շարժումներ անել, հաճախ մեծ ուժերի ձեռք բերում կամ ընդհանրապես դադարում ես շարժվել:


Վախը և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան զգացողություն է։
Հաճախ հենց այս զգացմունքն է առաջանում անապահով և թիկունք չունեցող մարդկանց մոտ` գենետիկորեն փոխանցված հատկություններով, ֆիզիկական տեսքով և վախկոտությամբ։
Եվ ինչքան էլ նա ուժեղ է և պատիվ ունի իր ցեղակիցների մոտ, միևնույն է, նա մուկ է, սովորական մկնիկ, ով սիրում է մութ և խոնավ անկյուններ, որտեղ համարյա ոչ մեկը չի մտնում:
Այս պատմությունը, ինչպես և շատ ուրիշ պատմություններ, ցույց տվեց ինձ թույլ ազգերի մարդկանց կերպարը։ Որոնցից մեկն ենք նաև մենք: Ինչքան էլ մենք ուժեղ ենք և խելացի, միևնույն է, վախկոտ ենք մնում, քանի որ մենակ ենք։ Եվ այս տեսակի պատմությունները քեզ սովորացնում են, որ ինչքան էլ քեզ ձգում է այլ երկրներում նոր կյանք սկսելը, մեկ է, դու չպետք է մոռանաս, որ այնտեղ դու կլինես Արտաշի նման կերպար:


Комментариев нет:

Отправить комментарий