Ես տեսա երկրագնդի կլոր պատյանից դուրս ու անծայրածիր երկնքից էլ այն կողմ, տեսա ես: Տեսա արևը ու կողքին նկարեցի ինձ:
Երազել
եմ մի ուրիշ պատմություն, բայց ես հորինեցի այս մեկը: Հորինել էի այս իրականությունը, բայց ես նախընտրեցի այս մեկը: Իրականությունն այստեղ է` երկրագնդի ներսում ու անծայրածիր երկնքի տակ: Ինչ-որ մի տեղ՝ հեռու քաղաքներից, միլիոնավոր կիլոմետրերից էլ ավելի հեռու...
Ես բոլորին կտանեի իմ պատրանքների անիրական աշխարհ, բայց սա իմ հորինած պատմությունն է, որտեղ անկշիռ են մտքերն ու անհաշվելի են կիլոմետրերը: Հորինեցի այս մեկը՝ իմ ուզածը, որպեսզի արևը միշտ տեղ ունենա շողալու: Ու շողա բոլորի սրտերում...
Комментариев нет:
Отправить комментарий