Անտեր են մնում այն զգացմունքները, որոնք լքում են մարդկանց։
Ու անտեր մնալով` մեզ են անտեր դարձնում։ Անտեր մնացած մարդիկ, սովորաբար, սկսում են բողոքել, անտրամադիր են լինում ուրախ օրերին, թեև սիրո գինը գիտեն, բայց, թե սերն ինչ է, ցավոք, չեն կարողանում իմանալ։
Հենց զգացմունքներին տիրություն չարեցիր` ինքնակամ կհեռանան...
Զգացմունքների ձեռքերում մենք ստրուկ ենք կամ արքա, մենք կամ «ով» ենք, կամ էլ «ինչ»...
Լիարժեք մարդ ենք, երբ մեր սրտում զգացմունքներ կան ու թերի ենք, երբ չենք ունենում այդ զգացմունքները կամ էլ չենք գնահատում մեր ունեցածը․․․
Թե հեշտ լիներ` ամենքս մեզանից կփախչեինք։
Մենք կյանքից չենք հոգնում, հոգնում ենք ինքներս մեզանից, սերն ինչ մեղք ունի...
Комментариев нет:
Отправить комментарий