четверг, 7 сентября 2017 г.

Ամառվա հրաշալիքը՝ ձմերուկ


Ամա՜ռ․․․ Այս ամառ մի այլ կարգի շոգ էր։

Այնքան շոգ էր, որ մլակները արյունս փչում էին, նոր խմում։ Երբ ես նստում էի համակարգչի դիմաց, իմ սեղանին հնարավոր էր տեսնել պաղպաղակի թղթերի գերեզմանոցներ, սառնարանից հանած սառը ջրերի շշեր։ Ինչպես բոլոր ամառները, այս ամառն էլ իր կանաչ ձևացող, բայց սրտի խորքում կարմիր հրաշալիքը՝ ձմերուկն էլ ավելի սիրել տվեց իրեն: Քանի որ տնեցիները ձմերուկ այնքան էլ չեն սիրում, ես այն բաժանում էի երկու հավասար մասերի՝ կեսը ինձ, կեսը տնեցիներին։ Իմ բաժին ձմերուկի հետ վերցնում էի մի գդալ և սկսում հանքափորի իմ համով գործունեությունը։ Գիշերն էլ դուռը և լուսամուտը բացում էի ու քնում միջանցիկ քամու տակ։ 
Փաստորեն, ամառվա երկրորդ հրաշալիքն էլ միջանցիկ քամին է` ձմերուկի պես մի բան...

Комментариев нет:

Отправить комментарий