Նորից նույն Սևանը, նույն վայրը, նույն մթնոլորտը, բայց... ամեն անգամ յուրահատուկ:
Առավոտ զարթնում էինք, հաց էինք ուտում, հետո լողում էինք, մեկը լողում էր, մեկը նայում էր, թե ոնց են լողում, մյուսը փոշմանում էր ու ջուրը մտնում:
Մի խոսքով` ում ոնց հարմար էր: Կարևորը, որ հաճելի էր:
Ամենահավեսը Սևանում գիշերներն են անցնում, ինչ ասես որ չենք անում: Միշտ մի այնպիսի բան է լինում, որ հետո պատմենք, հիշենք, խնդանք:
Գիշերները մեր «սենյակում» հավաքվում ենք, ֆիլմ ենք նայում: Դե, սենյակը շատ փոքր է, մահճակալները նեղ են ու երկհարկանի, ամեն անգամ մեկը կամ ընկնում է, կամ էլ մահճակալն է ջարդվում ու երկրորդ հարկում գտնվողը ընկնում է առաջին հարկի քնածի վրա: Ես էլ եմ մի անգամ ընկել, հավես էր: Այդ փոքր սենյակում 7-8, անգամ 10 հոգով հավաքվում ենք ու միասին կինո ենք նայում. մեկը արքայավայել փռվում է, մեկը` ծռվում, մեկն էլ գետնին է նստում:
Կարևորը, որ տաք է լինում, իսկ մենք` միասին: Բայց ասեմ` այս անգամ կինոյից լավ վախեցանք:
-Վայ, էս ինչքան վախեցա:
- Ես չվախեցա:
- Լավ, էլ մի, բա էն ով էր գոռում:
- Հաա, էդ ես ձեզ վախեցնելու համար էի գոռում:
Ծիծաղում ենք:
-Նոոոոր, կգա՞ս մի հատ գնանք դուրս:
-Վախենո՞ւմ ես:
-Չէ, բայց որ գաս, լավ կանես:
Էսպես էլի...
Էլ կգնայի Սևան, բայց կուզեմ` մյուս անգամ նոր մարդիկ շատ լինեն:

Комментариев нет:
Отправить комментарий